Նոր ակցիա Orange-ի կողմից
February 1, 2010 | Բաժիններ` Արագ անոնսներ, Հայկական բջջային շուկա, Մոբիլ նորություններ
«Օրանժ Հայաստան» բջջային օպերատորը, սկսած 2010թ. փետրվարի 1-ից, սկսում է նոր ակցիա, որի շրջանակներում Orange բջջային օպերատորի ցանկացած բաժանորդ կարող է հրավիրել նոր բաժանորդի և ստանալ ցանցի ներսում 300 անվճար րոպեներ:
Անվճար րոպեներ քո և քո ընկերների համար – այսպես է կոչվում Orange-ի նոր ակցիան, որը կշարունակվի մինչ 2010թ. փետրվարի 28-ը:
Այսպիսով, մինչև փետրվարի 28-ը կարող ես ամեն օր Orange հրավիրել առավելագույնը 5 հոգու` ուղարկելով նրանց հեռախոսահամարները 095 կարճ համարին: Orange-ին միացող յուրաքանչյուր նոր ընկերոջ հետ, ով 72 ժամվա ընթացքում քո համարն ուղարկի 095-ին, կստանաք 300-ական անվճար րոպեներ Orange-ի ցանցում:
- դարձիր Orange-ի Խոսենք կամ Ամեն ամիս ծառայությունների բաժանորդ
- ուղարկիր ընկերոջդ հեռախոսահամարը 095 կարճ համարին
- ընկերդ կստանա կարճ հաղորդագրություն, որը կհրավիրի նրան նույնպես միանալ Orange-ին
- հենց որ ընկերդ միանա Orange-ին, նա պարզապես պետք է իր առաջին զանգը կատարելուց հետո 72 ժամվա ընթացքում ուղարկի քո Orange հեռախոսահամարը 095 կարճ համարին
- ձեզնից յուրաքանչյուրը կստանա 300 անվճար րոպե 31 օրվա ընթացքում Orange-ի բոլոր բաժանորդներին զանգահարելու համար
Տես տվյալ նորությունը նաև OrangeArmenia.am կայքում
Նյութի դիտումների քանակը` 613





