Nokia X6, թե՞ Nokia 5800
February 1, 2010 | Բաժիններ` Հեղինակային
Այս երկու հեռախոսներին միավորում է այն, որ երկուսն էլ TouchPhone Express Music դասից են: Բնականաբար հարց է ծագում. “Պե՞տք է արդյոք փոխարինել առավել հին համարվող 5800-ն նորաստեղծ X6-ով”: Ձեր դատին եմ ներկայացնում փոքրիկ համեմատական վերլուծություն այս երկու հեռախոսների համար, որից հետո գուցե կողմնորոշվեք Ձեր նախընտրություններում:
Արտաքին տեսքից բավականին տարբեր դիզայններով սմարտֆոններ են և միանշանակ հնարավոր չէ ասել, թե որն է ավելի գեղեցիկ: Երկուսն էլ ունեն իրենց ուրույն գեղեցկությունը:
Ավելացնեմ միայն, որ X6-ի վրա բացակայում է ստորին հատվածի փոքրիկ պլաստմասե ազատ տարածությունը, որին այս մոդելում փոխարինում է կարմիր, մետաղյա փոքրիկ գիծ, որը բավականին գեղեցիկ է: Հենց սրա շնորհիվ ներքևի հատվածում առաջացած մեծ տարածությունը թույլ է տալիս Զանգելու և Զանգն Ընդհատելու “կոճակները” ավելի հեշտ օգտագործել(դիտեք նկար 1-ը):
X6-ն ունի 32ԳԲ հիշողություն, որը հնարավոր չէ ավելացնել, իսկ 5800-ն գործարանային վիճակում ունի 81ՄԲ ներդրված հիշողություն և ավելացված 8ԳԲ-անոց հիշողության քարտ:
Հաջորդ տարբերությունն այն է, որ X6-ի տեսախցիկը թույլ է տալիս նկարել 5 մեգապիքսել որակի նկար, իսկ 5800-ինը` ընդհամենը 3.2: Ընդ որում X6-ի տեսախցիկը որակից բացի նաև ավելի վառ գույներով է նկարում:
Եվս մեկ առավելություն. X6-ն ավելի արագագործ է: Այն վայրկենապես կարող է ջնջել կամ տեղափոխել որևէ ֆայլ: Դե, իսկ ձայնի հնչողության որակով X6-ը դարձյալ առաջին տեղում է:
Ահա այսքան առավելություններ, որոնց ի հակադրում միայն կարող եմ ավելացնել, որ X6-ը գնի տեսանկյունից բավականին տարբերվում է 5800-ից: Եվ ահա այստեղ է, որ մի պահ կանգ ենք առնում, հիշում բոլոր առավելությունները, և մտածում. “Արժե՞ արդյոք այս առավելությունների համար վճարել կրկնակի թանկ”: Քանի որ, միջազգային շուկայի գները համեմատելով, երբեմն մտածում ենք. “400$-անոց 5800-ն գուցե ավելի հարմար է, քան 800$-անոց X6-ը”:
Ինչևէ, ընտրությունը Ձերն է:
Վարդան Գրիգորյան/ ArmeniaMobile
Նյութի դիտումների քանակը` 1,912





