Բջջային դեմոկրատիա
February 6, 2010 | Բաժիններ` Հեղինակային, Մոբիլ կոմերցիա
Ժամանակակից մոբիլացված աշխարհում, առանձին պետություններով վերցրած, աշխարհի երկրների մեծ մասում հեռահաղորդակցության բջջային ծառայությունները մատուցվում են 1-ից ավելի օպերատորների կողմից: Այդպիսի երկրների թվին է այսօր դասվում նաև Հայաստանի Հանրապետությունը, որտեղ գործում են արդեն 3 բջջային օպերատորներ, և որը բավականին լավ ցուցանիշ է մեր նման տնտեսություն և բնակչություն ունեցող երկրի համար:
Այսպես, Վրաստանում գործում են 3 բջջային օպերատորներ`
MagtiCom
Geocell
Mobitel (Beeline Group) [website]
Ի դեպ, մեր հարևան Վրաստանում դեռ վաղուց է մտցված բջջային դեմոկրատիան և մարդիկ արդեն վաղուց օգտվում էին բավականին մատչելի բջջային ծառայություններից, քանի որ կար հաջող մրցակցություն:
Մեր մյուս հարևան Ադրբեջանում նույնպես գործում են 3 բջջային օպերատորներ` Azercell, Bakcell, Azerfon: Սակայն հետաքրքրականն այն է, որ Ադրբեջանում ֆիքսված հեռախոսակապի ծառայություներում ևս տիրում է բավականին դեմոկրատիկ դրություն. այստեղ ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ են մատուցում միանգամից 5 ընկերություններ` ի տարբերություն Հայաստանի և Վրաստանի, որտեղ այս ոլորտում գործում են ընդամենը մեկ ընկերություններ: Ադրբեջանում ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ մատուցող ընկերություններն են` Aztelekom, Baktelecom, AzEuroTel, Ultel, Katel: Ինչ խոսք, բավականին լավ տպավորություն են թողնում մեր հարևանները:
Հարևան Թուրքիայում ևս գործում են 3 բջջային օպերատորներ` Turkcell, Vodafone Turkey (Vodafone), Avea (Saudi Oger & Telecom Italia) ընկերությունները, իսկ ֆիքսված կապը միայնակ տնօրինում է Türk Telekom (Saudi Oger) ընկերությունը:
Մեր հարավային հարևան Իրանում գործում են 5 բջջային օպերատորներ` Hamrah Aval, Taliya, MTN Irancell, MTCE, Kish Free Zone բրենդային անվանումներով: Այստեղ ևս ֆիքսված կապի տնօրինությունը մենաշնորհային է, որը պատկանում է TCI ընկերությանը:
Սա մեր հարևան պետությունների ընդհանուր պատկերն էր: Ինս ինչպիսի՞ն է բջջային դեմոկրատիան այլ` զարգացած կամ հայտնի երկրներում: Ռուսաստան. ֆիքսված հեռախոսակապի շուկայում մրցակցում են հետևյալ ընկերություննը`
- Center Telecom
- CBOSS
- Dagsvyazinform
- Dalsvyaz Telecom
- Moscow City Telephone Network
- North West Telecom
- Siberia Telecom
- Southern Telecom
- Svyazinvest
- Volga Telecom
- Uralsvyazinform
- Rostelecom
Բջջային օպերատորներն են`
- Beeline Russia (VimpelCom)
- MegaFon (Telecom-invest, TeliaSonera & Alfa Group)
- MTS (Mobile TeleSystems)
- New Telephone Company
- Nizhni Novgorod Telecom
- Sibirtelecom (Svyazinvest)
- Uralsvyazinform (Svyazinvest)
- SkyLink
- SMARTS
- Sotovaja Svjaz MOTIV (Jekatrinburg)
- Tele2 Russia (Tele2)
Ինչպես ցուցակներից է երևում, այստեղ ոչ ԵԱՀԿ-ն և ոչ մի մարդու իրավունքների պաշտպան և ոչ էլ հանրային ծառայություններ կարգավորող կամ հակամենաշնորհային հանձնաժողովներ չեն կարող ծպտուն հանել
ԱՄՆ-ում (հայտնի որպես աշխարհի ամենաժողովրդավար երկիր) ֆիքսված կապը գտնվում է 17 ընկերությունների ձեռքերում (այդ թվում AT&T, GTE, CenturyLink և այլ հայտնի բրենդներ), իսկ բջջային կապի շուկայում գործում են 20-ից ավելի ընկերություններ 3 տարբեր բջջային ստանդարտների համար` (GSM, CDMA, iDEN)
Գերմանիան բջջային ժողովրդավարության տեսանկյունից համեստ է, տարբեր Ռուսաստանից և ԱՄՆ-ից
Այստեղ ֆիքսված կապի ծառայություններ են մատուցում 2 ընկերություններ` Deutsche Telekom, Arcor (Vodafone): Բջջային ծառայություններ են մատուցում T-Mobile (Deutsche Telekom), Vodafone Germany (Vodafone), E-Plus (KPN), O2 Germany (Telefónica) ընկերությունները:
Այլ է իրավիճակը զարգացող աֆրիկյան երկրներում, որտեղ դեռ գործում են բջջային օպերատորների մենաշնորհային տարբերակները, ասենք Գաբոնում կամ Գվինեա Բիսաույում:
Վարդան Պապիկյան / ArmeniaMobile.net


