Որոնում հայկական ցանցում


Հայերեն ստեղնաշար iPhone-ի, iPad-ի և iPod Touch-ի համար

May 2, 2011 | Բաժիններ` Հայկական ինտերնետ, Մոբիլ նորություններ, Վերահրապարակումներ


Apple ընկերության iTunes օնլայն-խանութում այսօր տեղադրվել է iTetr Armenian Keyboard անունով հայերեն ստեղնաշար, որը նախատեսված է iPhone, iPad և iPod Touch սարքերի համար: Հավելվածը պատրաստել է ամերիկյան FunCraft ընկերությունը, որը հետագայում էլ պատրաստվում է ուրախացնել հայ սպառողներին հայալեզու նախագծերով: Այն վաճառվում է $1.99-ով (մոտ 750 դրամ):

Հայերեն ստեղնաշար iPhone-ի, iPad-ի և iPod Touch-ի համար

Հայերեն ստեղնաշար iPhone-ի, iPad-ի և iPod Touch-ի համար

Հավելվածը պատրաստված է խորհրդային շրջանի տետրերի ոճով: iTetr-ի շնորհիվ կարելի է ցանկացած ծավալի տեքստ մուտքագրել, պատճենել և օգտագործել այն ցանկացած տեղ` SMS-ում, Twitter-ում, Facebook-ում և այլն: iTetr-ի դիզայնը լավ ծանոթ է, քանի որ հիմնված է Notes-ի հայտնի կոնցեպտի վրա:

Այն օգտագործում է հայերի կողմից ամենաշատ կիրառվող Phonetic դասավորվածությունը, պարունակում է բոլոր անհրաժեշտ նշանները, ունի ակնթարթում գրառումը էլեկտրոնային փոստով ուղարկելու հնարավորություն, լեզվի փոփոխման, գրառումները պահպանելու և այլ հնարավորություններ:

Հավելվածը iTunes AppStore-ում գտնելու համար պարզապես պետք է որոնել iTetr կամ սեղմել այստեղ: Հավելյալ տեղեկությունների համար այցելեք www.funcraft.biz կամ միացեք FunCraft ընկերության Facebook-յան էջին:

Աղբյուրը` PCNews.am




Նյութի դիտումների քանակը` 635





Մեկնաբանության ֆորմա

Մնա կապի մեջ...