Որոնում հայկական ցանցում


2 տարի անց Twitter-ում գրանցված կլինեն աշխարհի ընկերությունների 50%-ը

February 6, 2010 | Բաժիններ` Արագ անոնսներ


Gartner ընկերության նոր հետազոտությունների համաձայն, ամբողջ աշխարհում կազմակերպությունները հրաժարվում են արդեն հնացած ինտերնետ-կոմունիկացիաներից և սկսում անցնել ավելի նորերին, ավելի ստույգ` սոցիալական ցանցերին և Twitter միկրոբլոգային ծառայությանը:

Gartner-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ հաջորդ երկու տարիների ընթացքում ամբողջ աշխարհում կազմակերպությունների մոտավորապես կեսը կսկսեն օգտագործել թվիթերը (Twitter.com): Իսկ մոտավորապես կեսը կփոխարինեն սոցիալական ցանցերով իրենց կոմունիակցիոն հիմնական եղանակը:

Աշխարհահռչակ Twitter միկրոբլոգային ծառայության հանրահայտության շնորհիվ շատ կազմակերպություններ փորձում են ստեղծել «կորպորատիվ թվիթեր հաշվեհամար» (corporate twitter account), որը կլինի ավելի պաշտպանված և հարմար աշխատակիցների միջև օգտագործման համար:

Թվիթերի առավելությունները կազմակերպությունների համար կայանում են նրանում, որ այս ծառայությունը թույլ է տալիս չափազանց արագ ստանալ շատ հարցերի պատասխաններ ցանկացած հարցերի վերաբերյալ, արագ իմանալ, թե ինչով է զբաղված իրենց կոլագենարից որևէ մեկը և այլն: Ավելին, շատ կազմակերպություններ թվիթերն օգտագործում են որպես համատեղ աշխատանքի հարմար գործիք կամ որպես մտքերի քննարկման և հավաքման տիրույթ:




Նյութի դիտումների քանակը` 880





Մեկնաբանության ֆորմա

Մնա կապի մեջ...