ArmeniaMobile.net - Armenian mobile news & reviews » Հեղինակային

Հայրենական սակագնային փաթեթներ
Այսօր մեր երկիրն էլ հասել է այնպիսի մոբիլացված վիճակի, երբ բջջային ծառայությունները մատուցվում մեկից ավելի, ավելի կոնկրետ` երեք օպերատորների կողմից, ինչը, իհարկե, լավ ցուցանիշ է: Եվ չնայաց դրան, միևնույն է, դեռ  բջջային կապի գներն այնքան էլ չեն համապատասխանում մեր եկրում կապի որակին և պայմաններին:

Ինչևէ, փորձենք մի փոքր համեմատություն անց կացնել մեր բջջային օպերատորների, մասնավորապես` ViaCell-MTS  և  Beeline օպերատորների առաջարկած սակագնային պլանների միջև`կանխավճարային քարտերի համար:

Սկսենք վերլուծել ViaCell-MTS  և  Beeline օպերատորների առաջարկած սակագնային փաթեթների տարբերությունները: Դիտարկենք այն սակագնային պլանները, որոնք առաջարկում է ViaCell-MTS-ը և որի անալոգը չկա Beeline–ում:

Դիցուք  ViaCell MTS-ի առաջարկած սակագնային փաթեթներից  է հետևյալը` «Սիրում եմ», որը ստեղծված է հատուկ սիրահար զույգերի համար: Փաթեթը ներառում է երկու կանխավճարային համարներ, որոնց միջև զանգերի և sms-ների սակագինը կազմում է 4 դրամ: Ինչպես նաև խոսելով գիշերը, բաժանորդները ստանում են այդ խոսացածի չափով  ցերեկը  միմյանց անվճար զանգելու հնարավորություն:

Այս սակագինը  յուրահատուկ է և տարբերվում է նրանով,  որ  2  «Սիրելի Համարներն» ունեն ընդհանուր հաշիվ, որը կարող է վերալիցքավորել բաժանորդներից յուրաքանչյուրը, և անվճար խոսելաժամանակը ևս ընդհանուր է:

Այս փաթեթը իսկապես շատ հետքրքիր և հարմար առաջարկ է այն  զույգերի համար, ովքեր ցանկանում են ունենալ միևնույն հաշիվը, բայց տարբեր կանխավճարային քարտեր և համարներ, և խոսեն բավականին մատչելի գնով:

Հիմա դիտարկենք այն սակագնային պլանները, որ  առաջարկում է Beeline –ը և որի նմանատիպը չկա ViaCell MTS  -ում:

Դիտարկենք Beeline-ի առաջարկած «Ազատ շփում» սակագնային պլանը, որը առաջարկում է դեպի  Beeline-ի բջջային ցանց անվճար զանգերի հնարավորություն, լիցքավորելով  5000 դրամ: Այսինքն բաժանորդը հնարավորություն ունի խոսել  Beeline-ի ցանցում անվճար, իսկ դեպի այլ բջջային և քաղաքային ցանցեր բաժանորդը խոսում է այդ դեպքում 59 դրամով:

Այս փաթեթն ել իր հերթին բավականին հետաքրքիր առաջարկ է, և փաստորեն, վերալիցքավորելով կանխավճարային քարտը 5000 դրամով, բաժանորդը հնարավորություն ունի անսահմանափակ խոսել անվճար Beeline–ի ցանցում, ինչպես նաև այդ վերալիցքավորած գումարով կարող է խոսել դեպի այլ բջջային կամ քաղաքային ցանցեր:

Բացի նշված սակագնային փաթեթներից, այս օպերատորներն ունեն այլ սակագնային պլաններ, որոնց ընտրությունը կախված է տվյալ բաժանորդի հարմարությունից` թե դեպի որ ցանց է նա ավելի հաճախ զանգեր կատարում, կամ արդյո՞ք կա մարդկանց խումբ, որոնց  հետ առավել հաճախ է խոսում, և ըստ այդմ, կան կողմնորոշվելու բազմաթիվ հնարավորություններ:

Օրինակ եթե բաժանորդը կատարում է զանգեր դեպի տարբեր ցանցեր հավասարաչափ, ապա հարմար սակագնային պլան է ViaCell-MTS-ի կողմից առաջարկվող «Մագնիս» սակագնային պլանը, որի դեպքում դեպի բոլոր ցանցեր զանգերը կատարվում են 36 դրամով, իսկ սակագնային պլանի ներսում` 10 դրամով:

Նմանատիպ հարմար առաջարկ ունի նաև Beeline-ը իր «Քեզ համար-էքսկլյուզիվ» սակագնային պլանով: Այս պլանին միանալու դեպքում բաժանորդը զանգերը դեպի Beeline-ի ցանց կատարում է 19 դրամով, իսկ դեպի այլ ցանցեր ` 29,99 դրամով:

Այսպիսով,  կանխավճարային քարտերի բաժանորդները հնարավորություն ունեն ընտրելու իրենց և իրենց ընկերների ու հարազատների համար հարմար սակագնային պլաններ, ինչպես նաև կարող են փոփոխել` ցանկության դեպքում անցնելով մի սակագնային պլանից մյուսը:

Էլյա / ArmeniaMobile.net

Բջջային դեմոկրատիա
Ժամանակակից մոբիլացված աշխարհում, առանձին պետություններով վերցրած, աշխարհի երկրների մեծ մասում հեռահաղորդակցության բջջային ծառայությունները մատուցվում են 1-ից ավելի օպերատորների կողմից: Այդպիսի երկրների թվին է այսօր դասվում նաև Հայաստանի Հանրապետությունը, որտեղ գործում են արդեն 3 բջջային օպերատորներ, և որը բավականին լավ ցուցանիշ է մեր նման տնտեսություն և բնակչություն ունեցող երկրի համար:

Այսպես, Վրաստանում գործում են 3 բջջային օպերատորներ`

MagtiCom

Geocell

Mobitel (Beeline Group) [website]

Ի դեպ, մեր հարևան Վրաստանում դեռ վաղուց է մտցված բջջային դեմոկրատիան և մարդիկ արդեն վաղուց օգտվում էին բավականին մատչելի բջջային ծառայություններից, քանի որ կար հաջող մրցակցություն:

Մեր մյուս հարևան Ադրբեջանում նույնպես գործում են 3 բջջային օպերատորներ`  Azercell, Bakcell, Azerfon: Սակայն հետաքրքրականն այն է, որ Ադրբեջանում ֆիքսված հեռախոսակապի ծառայություներում ևս տիրում է բավականին դեմոկրատիկ դրություն. այստեղ ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ են մատուցում միանգամից 5 ընկերություններ` ի տարբերություն Հայաստանի և Վրաստանի, որտեղ այս ոլորտում գործում են ընդամենը մեկ ընկերություններ: Ադրբեջանում ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ մատուցող ընկերություններն են` Aztelekom, Baktelecom, AzEuroTel, Ultel, Katel: Ինչ խոսք, բավականին լավ տպավորություն են թողնում մեր հարևանները:

Հարևան Թուրքիայում ևս գործում են 3 բջջային օպերատորներ` Turkcell, Vodafone Turkey (Vodafone), Avea (Saudi Oger & Telecom Italia) ընկերությունները, իսկ ֆիքսված կապը միայնակ տնօրինում է Türk Telekom (Saudi Oger) ընկերությունը:

Մեր հարավային հարևան Իրանում գործում են 5 բջջային օպերատորներ` Hamrah Aval, Taliya, MTN Irancell, MTCE, Kish Free Zone բրենդային անվանումներով: Այստեղ ևս ֆիքսված կապի տնօրինությունը մենաշնորհային է, որը պատկանում է TCI ընկերությանը:

Սա մեր հարևան պետությունների ընդհանուր պատկերն էր: Ինս ինչպիսի՞ն է բջջային դեմոկրատիան այլ` զարգացած կամ հայտնի երկրներում: Ռուսաստան. ֆիքսված հեռախոսակապի շուկայում մրցակցում են հետևյալ ընկերություննը`

Center Telecom

CBOSS

Dagsvyazinform

Dalsvyaz Telecom

Moscow City Telephone Network

North West Telecom

Siberia Telecom

Southern Telecom

Svyazinvest

Volga Telecom

Uralsvyazinform

Rostelecom

Բջջային օպերատորներն են`

Beeline Russia (VimpelCom)

MegaFon (Telecom-invest, TeliaSonera & Alfa Group)

MTS (Mobile TeleSystems)

New Telephone Company

Nizhni Novgorod Telecom

Sibirtelecom (Svyazinvest)

Uralsvyazinform (Svyazinvest)

SkyLink

SMARTS

Sotovaja Svjaz MOTIV (Jekatrinburg)

Tele2 Russia (Tele2)

Ինչպես ցուցակներից է երևում, այստեղ ոչ ԵԱՀԿ-ն և ոչ մի մարդու իրավունքների պաշտպան և ոչ էլ հանրային ծառայություններ կարգավորող կամ հակամենաշնորհային հանձնաժողովներ չեն կարող ծպտուն հանել

ԱՄՆ-ում (հայտնի որպես աշխարհի ամենաժողովրդավար երկիր) ֆիքսված կապը գտնվում է 17 ընկերությունների ձեռքերում (այդ թվում AT&T, GTE, CenturyLink և այլ հայտնի բրենդներ), իսկ բջջային կապի շուկայում գործում են 20-ից ավելի ընկերություններ 3 տարբեր բջջային ստանդարտների համար` (GSM, CDMA, iDEN)

Գերմանիան բջջային ժողովրդավարության տեսանկյունից համեստ է, տարբեր Ռուսաստանից և ԱՄՆ-ից   Այստեղ ֆիքսված կապի ծառայություններ են մատուցում 2 ընկերություններ` Deutsche Telekom, Arcor (Vodafone): Բջջային ծառայություններ են մատուցում T-Mobile (Deutsche Telekom), Vodafone Germany (Vodafone), E-Plus (KPN), O2 Germany (Telefónica) ընկերությունները:

Այլ է իրավիճակը զարգացող աֆրիկյան երկրներում, որտեղ դեռ գործում են բջջային օպերատորների մենաշնորհային տարբերակները, ասենք Գաբոնում կամ Գվինեա Բիսաույում:

Վարդան Պապիկյան / ArmeniaMobile.net

Nokia X6, թե՞ Nokia 5800
Այս երկու հեռախոսներին միավորում է այն, որ երկուսն էլ  TouchPhone Express Music դասից են: Բնականաբար հարց է ծագում. “Պե՞տք է արդյոք փոխարինել առավել հին համարվող 5800-ն նորաստեղծ X6-ով”: Ձեր դատին եմ ներկայացնում փոքրիկ համեմատական վերլուծություն այս երկու հեռախոսների համար, որից հետո գուցե կողմնորոշվեք Ձեր նախընտրություններում:

Արտաքին տեսքից բավականին տարբեր դիզայններով սմարտֆոններ են և միանշանակ հնարավոր չէ ասել, թե որն է ավելի գեղեցիկ: Երկուսն էլ ունեն իրենց ուրույն գեղեցկությունը:

Ավելացնեմ միայն, որ X6-ի վրա բացակայում է ստորին հատվածի փոքրիկ պլաստմասե ազատ տարածությունը, որին այս մոդելում փոխարինում է կարմիր, մետաղյա փոքրիկ գիծ, որը բավականին գեղեցիկ է: Հենց սրա շնորհիվ ներքևի հատվածում առաջացած մեծ տարածությունը թույլ է տալիս Զանգելու և Զանգն Ընդհատելու “կոճակները” ավելի հեշտ օգտագործել(դիտեք նկար 1-ը):

X6-ն ունի 32ԳԲ հիշողություն, որը հնարավոր չէ ավելացնել, իսկ 5800-ն գործարանային վիճակում ունի 81ՄԲ ներդրված հիշողություն և ավելացված 8ԳԲ-անոց հիշողության քարտ:

Հաջորդ տարբերությունն այն է, որ X6-ի տեսախցիկը թույլ է տալիս նկարել 5 մեգապիքսել որակի նկար, իսկ 5800-ինը` ընդհամենը 3.2: Ընդ որում X6-ի տեսախցիկը որակից բացի նաև ավելի վառ գույներով է նկարում:

Եվս մեկ առավելություն. X6-ն ավելի արագագործ է: Այն վայրկենապես կարող է ջնջել կամ տեղափոխել որևէ ֆայլ: Դե, իսկ ձայնի հնչողության որակով X6-ը դարձյալ առաջին տեղում է:

Ահա այսքան առավելություններ, որոնց ի հակադրում միայն կարող եմ ավելացնել, որ X6-ը գնի տեսանկյունից բավականին տարբերվում է 5800-ից: Եվ ահա այստեղ է, որ մի պահ կանգ ենք առնում, հիշում բոլոր առավելությունները, և մտածում. “Արժե՞ արդյոք այս առավելությունների համար վճարել կրկնակի թանկ”: Քանի որ, միջազգային շուկայի գները համեմատելով, երբեմն մտածում ենք. “400$-անոց 5800-ն գուցե ավելի հարմար է, քան 800$-անոց X6-ը”:

Ինչևէ, ընտրությունը Ձերն է:

Վարդան Գրիգորյան/ ArmeniaMobile

«Մոբիլիզացիա»
Ողջույն armeniamobile.net կայքի հարգելի այցելուներ:

Փորձենք մի փոքր վերլուծել մեր երկրում առկա բջջային կապի վիճակը:

Սկսենք սկզբից. 10 տարի շարունակ Հայաստանի բջջային շուկան  մենաշնորհային էր համարվում, չկար մրցակցություն, և, ըստ այդմ, կապը հասանելի չէր բոլորին իր բարձր գների պատճառով: Բջջային քարտ ունենալու համար մարդիկ ստիպված էին գրանցվել, սպասել իրենց հերթին, և հետո վճարել բավականին մեծ գումար, որպեսզի կարողանային օգտվել շարժական կապից, որը բավականին թանկ էր այդ ժամանակ և  հազվագյուտ երևույթ (հասկանալի պատճառներով):

Ակնհայտորեն իրավիճակը լավացավ, երբ տեղական շուկայում հայտնվեց երկրորդ օպերատորը` VivaCell-MTS ընկերությունը: Արդեն 5 տարի է, սկսած 2005թ.-ից, ինչ գործում է VivaCell-MTS ընկերությունը տեղական շուկայում, և  հենց այդ ընկերության աշխատանքի շնորհիվ  նկատվում է մրցակցության առավելությունը, ինչն էլ նպաստում է այդ ոլորտի զարգացմանը: Այդ մրցակցության շնորհիվ է, որ բջջային քարտերը դարձել են շատ մատչելի և հասանելի բոլորին, սկսեցին գործել տարբեր և բազմաթիվ սակագնային պլաններ` տրամադրելով բաժանորդին ընտրության հնարավորություն:

Հայաստանի բջջային կապի շուկայում այժմ արդեն գործում է երրորդ օպերատորը`  Orange բրենդային անվանմամբ France Telecom ընկերությունը, որը  մուտք գործեց  2009թ. նոյոմբերից: Շարժական կապի ոլորտում այս օպերատորը իր գործունեությունը սկսեց անվճար բջջային քարտերի տրամադրումով, որը նորություն էր հայաստանյան շուկայի համար: Չնայաց վերջին շրջանում բջջային քարտերի մատչելիության առումով շուկայում այլևս  ոչ մի խնդիր չկար, այսուհանդերձ այս օպերատորը առաջինն էր ոլորտում, որ նման քայլի դիմեց: Դա էր պատճառը, որ ընդամենը երկու շաբաթվա ընթացքում ընկերության ցանցում նոր բջջային համար ձեռք բերելու նպատակով բաժանորդագրվեցին  70 հազար մարդիկ: Իհարկե դա չի նշանակում, որ բոլորը կդառնային  Orange ընկերության բաժանորդ, բայց հավանական է, որ նրանց մի մասը ամպայման կընտրեր այս օպերատորի ծառայությունը:

Իհարկե, ընկերությունը ևս ի հայտ եկավ իր սակագնային պլաններով, որոնց մեջ կային նորություններ : Բայց սա չի նշանակում, որ մյուս գործող բջջային օպերատորները ձեռքերը ծալած նստած են, և քանի որ բջջային կապի շուկայում մրցակցությունը թեժանում է, բաժանորդներին  շահագրգռելու նպատակով  նրանք ևս ստիպված են փոփոխել իրենց սակագնային  պլանները,  որքան էլ որ նրանք այսօր բազմազան են:

Այսպիսով, արդեն ունեցանք երեք բջջային օպերատոր, և մեր երկիրն ել կարող ենք համարել բազմաօպերատոր բջջայինացված երկիր: Կան ընտրություն կատարելու տարբեր գործոններ, որոնց միջոցով շարժվելը, որևէ հարմար փաթեթ ընտրելը, կամ պարզապես օպերատորի փոխելը դարձել է բականին հեշտ գործ:

Ինչևէ, մեզ մնում է միայն սպասել և հուսալ, որ մեր երկրի այս ոլորտն էլ ավելի կզարգանա, և հանդես կգա մեզ նորանոր շահավետ առաջարկներով:

Էլյա / ArmeniaMobilie.net

Մոբիլ ռեֆորմ
Հայաստանյան մոբիլ ոլորտի վերջին շրջանի իրադարձությունները ցույց են տալիս, որ մարդիկ, ինչքան էլ լայն ընտրության հնարավորություն ունեն, հիմնականում դժգոհ կամ մասամբ են գոհ իրենց մատուցված մոբիլ ծառայություններից` ինտերնետից կամ բջջային կապից:

Ի տարբերություն բջջային կապի, որտեղ դեռ կան որոշակի ընտրության հնարավորություններ, ինտերնետային մասով հայկական շուկան դեռ ինդուստրիալ զարգացման փուլում է գտնվում, որտեղ դեռ դժվար է կողմնորոշվել` ոլորտում տիրող ցածրորակ և թանկարժեք ծառայությունների պատճառներով:

Հայկական ինտերնետային ինդուստրիան դեռևս գտնվում է ինտերնետիզացիայի «բրոնզե դարում», որտեղ որքան էլ հաճախ են հայտնվում նոր խաղացողներ, միևնույն է որակն ու դրա հետ կապված խնդիրները մնում են կամ անփոփոխ, կամ էլ նկատվում է միլիմետրանոց տեղաշարժ:

Երևի թե ժամանակն է, չնայած որ շատ ենք հետ համաշխարհային տեմպերից, որպեսզի Հայաստանն էլ ինտեգրվի ՏՀՏ ոլորտի շարժիչ ուժն հանդիսացող ինտերնետային զարգացման գործին և պետության կողմից կատարվեն կտրուկ միջոցառումներ, որոնք կնպաստեն և ինտերնետ ծառայությունների գների անկմանը և որակի բարձրացմանը: Իսկ այդ ամենը ավելի քան հնարավոր է…

Մոբիլ ռեֆորմների սպասումով`

ArmeniaMobile.net

Հեղինակային նյութեր ArmeniaMobile.net կայքում
ArmeniaMobile.net կայքի հարգելի այցելուներ, կայքի ադմինիստրացիան տեղյակ լինելով, որ այսօր Հայաստանում շատերը կարծիքներ և շատ ասելիքներ ունեն հայկական ՏՀՏ և հեռահաղորդակցության ոլորտների մասին և շատերը կարող են արտահայտել իրենց մտքերը հոդվածների տեսքով, հնարավորություն է տալիս կայքում հրապարակել իրենց հեղինակային հոդվածները:

Դուք նաև հնարավորություն ունեք դառնալու ArmeniaMobile.net կայքի մշտական հեղինակ և ստանալ ծածկանուն և ծածկագիր` առանց դժվարությունների կայքում հոդվածներ հրապարակելու համար:

Այն անձինք, ովքեր հետաքրքրված են հեղինակային հոդվածների հրապարակմամբ կամ արդեն ցանկանում են հրապարակել հեղինակային հոդվածներ, կարող են ուղարկել իրենց հոդվածներն ու տվյալները մեր էլ. փոստին` info@armeniamobile.net

Հարգանքներով`

ArmeniaMobile.net ադմինիստրացիա