ArmeniaMobile.net - Armenian mobile news & reviews » բջջային կապ

Բջջային կապի բաժանորդների քանակով Հայաստանը 33-ն է աշխարոհւմ
«2011-2012թթ. մրցունակության համաշխարհային զեկույցի» համաձայն բջջային կապի բաժանորդների քանակի ցուցանիշն ընդգրկվեց Հայաստանի ցուցանիշների լավագույն տասնյակի մեջ: Այդ մասին սեպտեմբերի 7-ին Երևանում հայտնեց «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը, որը Մրցունակության համաշխարհային կենտրոնի գործընկերն է:

Բջջային կապի բաժանորդների քանակով Հայաստանը 33-ն է աշխարոհւմ

Ըստ նրա, բջջային կապի բաժանորդների քանակով Հայաստանը 33-ն է աշխարհի 142 երկրների թվում, ինչը վկայում է բարձ տեխնոլոգիաների մատչելիության բարձրացման մասին: Այս առնչությամբ Մանուկ Հերգնյանն ասաց նաև, որ նման ցուցանիշը այն հանգամանքի արդյունքն է, որ այս տարի Հայաստանը վերջապես կապի մասին թարմ տեղեկություններ ներկայացրեց Էլեկտրակապի միջազգային միությանը (ITU): Լայնաշերտ Ինտերնետի բաժանորդների ցուցանիշով երկիրը զբաղեցրել է 86-րդ տեղը (+22), Ինտերնետից օգտվելու ցուցանիշով՝ 68 (+11), իսկ բարձր տեխնոլոգիաների հասանելիության ցուցանիշով՝ 116 (+11):

Աղբյուրը` PanArmenian.net

Android-ի համար նախատեսված Skype-ն այսուհետ կապահովի տեսազանգեր
Android օգտագործողներն այսուհետ կկարողանան Skype հավելվածով տեսազանգեր կատարել Wi-Fi և 3G ցանցերում: Հաղորդում է Skype-ի պաշտոնական բլոգը:

Android-ի համար նախատեսված Skype-ն այսուհետ կապահովի տեսազանգեր

Բեռնել հավելվածի նոր տարբերակը կարող եք Android Market-ից կամ բջջայինով այցելել Skype.com/m:

Հավելվածը թույլ է տալիս անվճար տեսազանգեր կատարել դեպի iPhone, Mac, Windows PCs և այլ Android-հեռախոսներ: Հավելվածն աշխատում է Android-ի 2.3 և ավելի նոր տարբերակներով համալրված սմարթֆոններում, որոնք ունեն դիմային տեսախցիկ:

Ներկա պահին այդ սմարթֆոններն են HTC Desire S, Sony Ericsson Xperia neo, Sony Ericsson Xperia pro և Google Nexus S: Այլ սարքերի համար Skype-ը խոստանում է շուտով թողարկել առանձին տարբերակ:

Աղբյուր՝ http://pcnews.am

ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է շատ ցածր սակագներ` արտասահմանից Հայաստան զանգահարելու համար
Ըստ գտնվելու վայրի` Հայաստան զանգերի սակագները կկազմեն. Վրաստան` 65 դրամ, Լեռնային Ղարաբաղ` 90 դրամ, Ռուսաստան` 90 դրամ, Միացյալ Արաբական Էմիրություններ` 90 դրամ, Թուրքիա` 190 դրամ, ԱՊՀ (բացառությամբ Ռուսաստանի)`290 դրամ, Եվրոպա` 390 դրամ, այլ երկրներ` 690 դրամ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ն առաջարկում է շատ ցածր սակագներ` արտասահմանից Հայաստան զանգահարելու համար

Զանգի արժեքը հաշվարկվում է ըստ րոպեների: Բոլոր գները ներառում են ԱԱՀ:

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է նախքան Հայաստանից մեկնելն ակտիվացնել ռոումինգը, իսկ արդեն արտասահմանում, զանգ կատարելու համար` ուղարկել հետևյալ հրահանգը` *101*հեռախոսահամար# :

Հեռախոսահամարն անհրաժեշտ է մուտքագրել Հայաստանում կիրառվող տեղական (իննանիշ) ձևաչափով: Հրահանգն ուղարկելուց վայրկյաններ անց բաժանորդը կստանա պատասխան զանգ եւ կկարողանա շփվել իր մտերիմների հետ:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից:

Աղբյուր՝ http://www.itel.am

Չի բացառվում , որ «Արմավիայի» ուղևորները կկարողանան ինքնաթիռում օգտվել բջջային և ինտերնետ կապից
Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը դիտարկում է  բջջային և ինտերնետ կապի տրամադրման հնարավորությունն իր ինքնաթիռներում,  սակայն ոչ առաջիկա ամիսներին: Այդ մասին PanArmenian.net-ի թղթակցին է ասել «Արմավիայի» մամլո քարտուղար Նանա Ավետիսովան:

Այսօր ամբողջ աշխարհում բավական ակտուալ է դարձել հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը օդանավերում:

Այսօր ամբողջ աշխարհում բավական ակտուալ է դարձել հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը օդանավերում:

ինտերնետ` օդանավերում

Ռուսական «ՄեգաՖոն» օպերատորը սահմանել է «Աէրոֆլոտի» ինքնաթիռներում  բջջային կապի սակագները:

Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ները, հղում  անելով օպերատորի մամլո ծառայությանը, SMS -հաղորդագրությունների արժեքը 10  ռուբլի է, GPRS-ը՝ 44 ռուբ. 100 Կբյատի համար:

Ձայնային կապի սակագինը  կլինի հավանաբար 74 ռուբ. 1 րոպեի դիմաց: Ձայնային ծառայություններ  ինքնաթիռներում դեռ չեն մատուցվում: «Աէրոֆլոտն» ու «ՄեգաՖոնը» հայտարարել  են ավիաուղևորների համար բջջային կապի տրամադրման մասին 2010թ. դեկտեմբերի  24-ին:

Մինչ հունվարի ավարտը այդ ծառայություններն անվճար կլինեն, իսկ  փետրվարի 1-ից կգործեն հաստատված սակագները:

Աղբյուրը` PanArmenian.net

Հայաստանի բնակչության 86 տոկոսն օգտվում է բջջային կապից
Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը NEWS.am-ին տեղեկացրեց, որ 2010 թ. վերջի դրությամբ «ԱրմենՏել»-ի ֆիքսված հեռախոսակապի բաժանորդների թիվը կազմում է ավելի քան 620 հազ., այդ թվում՝ Երեւան քաղաքում` ավելի քան 530 հազ. բաժանորդ:

Հայաստանի բնակչության 86 տոկոսն օգտվում է բջջային կապից

Իսկ երեք օպերատորների (Armentel, VivaCell-MTS, Orange Armenia) մատուցած բջջային կապի ծառայություններից իրապես օգտվում են ավելի քան 2.77 մլն  բաժանորդ կամ Հայաստանի բնակչության 86 տոկոսը:

2010 թվականի ընթացքում տեղի է ունեցել ոլորտում արդի տեխնոլոգիաների ինտենսիվ ներդրում, այդ թվում՝ ընդլայնվել են 3G ստանդարտով գործող համակարգերը՝ հանրապետության ողջ տարածքում ապահովելով 100 տոկոսանոց ծածկույթ։

Ըստ Մ. Վարդանյանի՝ միաժամանակ նկատվում է սակագնային քաղաքականության ճկուն կիրառում՝ գործնականում ապահովելով նվազագույն սակագներ եւ համընդհանուր հասանելիություն:

Նախարարն ասաց, որ ներկայումս իրականացվում են աշխատանքներ հանրապետության տարածքում 4G ստանդարտի տեխնոլոգիաների ներդրման եւ գործող համակարգերի տեխնիկական վերազինման մասով:

News.am

Հայաստանը կդասվի աշխարհում 4G LTE ցանց գործարկած պետությունների շարքին…
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հարցազրույցը «Մեդիամաքս» լրատվական գործակալությանը և Itel.am պորտալին

- Ե՞րբ կայացվեց Հայաստանում LTE տեխնոլոգիայի հիման վրա 4G ցանց կառուցելու որոշումը, և ի՞նչ աշխատանքներ են կատարվել մինչ օրս:

-  Այդ ուղղությամբ սկսել ենք մտածել դեռևս 2009թ. սկզբից` ընկերության  2010թ. բիզնես պլանի ու ռազմավարության մշակման փուլում: Բուն աշխատանքը  սկսել ենք 2009թ. նոյեմբեր ամսից`աշխատանքներ ծավալելով թե հարմար  մատակարար գտնելու, թե հաճախականություններ ստանալու ուղղությամբ, քանի որ  այս տեխնոլոգիան դեռ նոր է և կարող է գործել միայն սահմանափակ թվով  հաճախականություններով:

Ralph Yirikyan

Մենք բանակցել ենք տարբեր մատակարարների հետ. ներկայումս աշխարհում կա  միայն 3-4 մատակարար, որոնք արտադրում են այս տեխնոլոգիան: Արդյունքում  Ericsson-ի և Huawei-ի հետ կնքվեցին համապատասխան պայմանագրեր, մշակվեցին  աշխատանքային ծրագրեր: Աշխատանքային թիմն անմիջապես սկսեց իրականացնել  նախագծման և  կայանների կառուցման աշխատանքները:

- Երբ է սկսվելու 4G ցանցի ֆիզիկական ներդրումը և ինչ փուլեր է այն ունենալու:

- Սկզբնական փուլում ցանցը գործարկելու ենք Երևանի փոքր կենտրոնում:  Հաջորդ տարի այն կներառի ամբողջ մայրաքաղաքը: Հաջորդ փուլը կլինի  ընդլայնումը մարզերում:  Առաջինը 4G ցանցը հավանաբար կներդրվի Վանաձոր և  Գյումրի քաղաքներում, հետո կանցնենք մնացած քաղաքներին ու գյուղերին`  ինչպես արվեց երրորդ սերնդի ցանցի (3G) կառուցման ժամանակ:

Ներկայումս մենք ունենք երրորդ սերնդի գործող ավելի քան 540 բազային  կայան, և այդ ցուցանիշով առաջատարն ենք Հայաստանում: Մեր նպատակն ու  ռազմավարությունն է` չորրորդ սերնդի ցանցը հասցնել 3G-ի ցուցանիշներին`  ռադիոծածկույթի ընդգրկման, հասանելիության և այլ առումներով: Այսօրվա  դրությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ունի ամենաընդարձակ 3G ցանցը Հայաստանում`  ներառելով երկրի բնակելի տարածքների շուրջ 94%-ը կամ Հայաստանի ավելի քան  650 քաղաքներ և գյուղեր:

Մենք ձգտում ենք չորրորդ սերնդի ցանցը (4G) գործարկել մինչև դեկտեմբերի  սկիզբը: Առաջին փուլում կտրամադրվեն փորձարկման անվճար հնարավորություններ:  Յուրաքանչյուր բաժանորդ կարող է անձամբ փորձարկել մեզ համար բոլորովին նոր  տեխնոլոգիան, որը նորարարություն է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ  աշխարհում: Մեզ համար շատ կարևոր է բաժանորդներին հնարավորություն տալ  փորձարկել 4G ցանցը` մինչև կոմերցիոն մեկնարկը շուկայում:

LTE-ն ունի մի շարք առանձնահատկություններ. աշխարհում հատուկենտ երկրներ  կան, որտեղ այս համակարգը գործում է կոմերցիոն հիմունքներով: Պետք է  հպարտությամբ նշեմ, որ Հայաստանը լինելու է ցանցը գործարկած պետությունների  առաջին տասնյակում:

Մենք չենք սահմանափակվելու միայն փորձարկմամբ, ինչպես շատ օպերատորներ  կանեին. որոշել ենք չորրորդ սերունդն անմիջապես մտցնել շուկա: Հետևաբար`  կարող ենք ասել, որ մեր երկրի անունը միջազգային ասպարեզում կապի ոլորտում  կհնչի ԱՄՆ-ի, Շվեդիայի, Նորվեգիայի և զարգացած այլ երկրների կողքին:

Ի դեպ, 2009-ի հուլիսին MTS-ի կողմից փորձնական ռեժիմով 4G ցանց  գործարկվեց ԱՊՀ երկրներից Ուզբեկստանում:  Սակայն, կրկնեմ` մենք 4G ցանցը  գործարկելու ենք միանգամից կոմերցիոն հիմունքներով:

LTE-ն բացառապես որպես բարձր արագություն ապահովող տեխնոլոգիա  ներկայացնելը այդքան էլ ճիշտ չէր լինի: Իհարկե, երրորդ սերնդի ցանցի հետ  համեմատած` այն ապահովում է տասնապատիկ ավելի բարձր արագություն: Միևնույն  ժամանակ, այսպես կոչված «հապաղումը» (latency) կիսով չափ նվազում է:  Մատակարարների գնահատմամբ  ներբեռնման դեպքում արագությունը կարող է հասնել  մինչև 150 Մբիտ/վրկ արագության, իսկ վերբեռնման դեպքում`մինչև 50  Մբիտ/վրկ: Դրանք, ինչ խոսք, տեսական հնարավորություններն են:  Իրականում  արագությունը ներբեռնման համար կարող է տատանվել 10-50 Մբիտ/վրկ-ի, իսկ  վերբեռնման համար` 5-10 Մբիտ/վրկ-ի սահմաններում: Ակնհայտ է, որ 4G-ն  բացարձակ տարբեր է լինելու 3G-ի արագություններից և տեխնոլոգիաներից:

- Ի՞նչ ծավալի ներդրումներ են անհրաժեշտ 4G ցանցի կառուցման համար, որքա՞ն եք ներդրել և պիտի դեռ ներդնեք:

- 4G-ն ներդնելու վրա մենք աշխատանքային և ֆինանսական ռեսուրսներ չենք  խնայում: Կարող եմ ասել, որ ներդրումների ամբողջ ծավալը 2 անգամ  գերազանցելու է այն, ինչ նախատեսված է եղել 2010թ.-ի համար: Լինելով  առաջատարը տարբեր հարթություններում `(բաժանորդների քանակով, բազային  կայանների քանակով, ցանցի հզորությամբ, սպասարկման որակով և այլն) մենք  չենք պատրաստվում զիջել մեր դիրքերը: Մենք պահելու ենք առաջատարի մեր դիրքը  և այն ավելի ենք ամրապնդելու:

- Կարելի՞ է ասել, որ Հայաստանը որոշակի փորձադաշտ կլինի MTC խմբի համար` 4G ցանցի ներդրման և փորձարկման առումով:

- Այո, և ոչ միայն MTC խմբի, այլև մատակարարների համար: Նրանք միշտ  հետևում են գործողությունների ընթացքին, փորձարկում, վերանայում,  զարգացնում են տեխնոլոգիաները, սարքավորումներն ու ծրագրային ապահովումը:

- Ի՞նչ եք կարծում, բաժանորդները պատրա՞ստ են «մարսել» այս  նոր տեխնոլոգիան. չէ՞ որ 3G ցանցն էլ բավականին նոր է: Բաժանորդների ո՞ր  տոկոսը պատրաստ կլինի կիրառել նոր ցանցի հնարավորությունները:

- Առաջատարը նա է, ով մշտապես ձգտում է նորությունների և ներդնում է այդ  նորությունները: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ցանկանում է տեսնել տեխնոլոգիապես հարուստ  Հայաստան: Այսօր մենք ունենք երկրորդ սերնդի GSM ցանցը, որն օգտագործում է  900ՄՀց և 1800 ՄՀց հաճախականությունները և 3-րդ սերնդի ցանցը, որն  օգտագործում է 2100ՄՀց հաճախականությունը: 4-րդ շերտը բոլորովին անկախ է  նախորդներից, ունի բազմաթիվ հնարավորություններ և առանձնահատկություններ:  Մեզ համար այս տեխնոլոգիան նոր է: Եվ այն փորձնական եղանակով շահագործելու  մեր ցանկության պատճառներից մեկն էլ այն է, որ մենք ցանկանում ենք տեսնել,  թե բաժանորդները որքանո՞վ  են հետաքրքրված այս համակարգով: Ուզում եմ  հիշեցնել, որ ի տարբերություն երրորդ սերնդի ցանցի այս տեխնոլոգիաներն  արտասահմանում` միջազգային շուկայում, դեռ բավականաչափ տարածում չեն գտել:  Առաջատարի մեր կարգավիճակը մեզ պարտավորեցնում է առաջարկել այդ  տեխնոլոգիան, և թող բաժանորդն ինքը որոշի` արժե՞ այդ ծառայություններից  օգտվել, թե` ոչ:

- 4G ցանցի գործարկումը ևս մեկ ապացույց է այն միտման, որ  մրցակցությունը օպերատորների միջև ձայնային ծառայություններից տեղափոխվում է  տվյալների փոխանցման, ինտերնետի դաշտ: Սա համաշխարհային միտում է: Իսկ  ինչպիսի՞ն է իրավիճակը Հայաստանում. կարելի՞ է ասել, որ ձայնային  ծառայությունների շուկան գրեթե հագեցած է և աճի մեծ հեռանկար այլևս չունի:

- Ձայնային ծառայությունների շուկան, իսկապես, գրեթե հագեցած է: Թեև  յուրաքանչյուր ընկերություն պետք է փորձի մի փոքր ավելացնել իր ձայնային  ծառայությունների բազան: Հիմա պայքարը ծավալվում է տվյալների փոխանցման  շուկայում, և աշխարհում արդեն շատ արագ զարգանում է այդ միտումը:

Համենայն դեպս, կարճաժամկետ կտրվածքում, ձայնային ծառայությունների  տեսակարար կշիռը եկամտաբերության իմաստով ավելի մեծ կլինի, քան տվյալների  փոխանցմանը: Հատկապես միջազգային շուկաներում իրականացվել են լուրջ  ներդրումներ թանկարժեք սարքավորումների ձեռքբերման և ցանց կառուցելու վրա`  տվյալների փոխանցման ծառայություների պահանջարկը բավարարելու նպատակով: Դա  նշանակում է, որ տվյալների փոխանցման ծառայությունները կարճաժամկետ  կտրվածքում այդքան էլ եկամտաբեր չեն. 1-5 տարվա ընթացքում տեխնոլոգիաները  փոխվում են, և նոր ներդրումներ կատարելու անհրաժեշտություն է առաջանում`  ցանցը բոլորովին նոր սարքավորումներով համալրելու նպատակով: Անկախ  պահանջվող ներդրումների ծավալից և պահանջվող ռեսուրսներից` տվյալների  փոխանցման տեխնոլոգիաների ներդրումն ու ծառայությունների զարգացումը դրված է  ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ ռազմավարության հիմքում` ի նպաստ մեր  բաժանորդների:

Աղբյուրը` iTel.am

Orange Armenia. հեռախոսից հեռախոս նոր ծառայություն
Orange Armenia-ի երեւանյան եւ մարզային մի շարք խանութներում հաճախորդները կարող են օգտվել «Հեռախոսից հեռախոս» ծառայությունից:

Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են Orange Armenia-ի մամուլի ծառայությունում, ծառայությունը թույլ է տալիս բացառիկ սարքի միջոցով հաշված րոպեների ընթացքում փոխանցել ինչպես հեռախոսի, այնպես էլ SIM-քարտի ողջ ինֆորմացիան համակարգչի, մեկ այլ հեռախոսի կամ USB կրիչի մեջ: Ծառայությունը հարմար է նաեւ հեռախոսը փոխելու կամ այն վերանորոգման հանձնելու դեպքում:

Մամուլի ծառայությունում նշել են, որ ծառայությունն անվճար է ինչպես Orange-ի, այնպես էլ այս օպերատորների բաժանորդների համար:

http://orangearmenia.am/phones/phone-to-phone/ հասցեում կարելի է գտնել այն խանութների ցանկը, որոնցում հնարավոր է օգտվել «Հեռախոսից հեռախոս» ծառայությունից:

Աղբյուրը` iTel.am

Orange. անակնկալ գարնանային նվերներ
Orange Հայաստան բջջային օպերատորն այս ամիս միանգամից մի քանի հատուկ առաջարկներով է ներկայանում հանրությանը.

Orange Խոսենք

լավագույն անակնկալը կանանց համար

1000 րոպե Orange ցանցում՝ 0 դրամ սակագնով

1000 SMS ցանկացած ուղղությամբ՝ 0 դրամ սակագնով

+ անակնկալ նվեր 2 քարտ գնելու դեպքում

Մինչև ապրիլի 7-ը ցանկացած կանխավճարային քարտ ակտիվացնելու դեպքում կստանաք 1000 րոպե Orange-ի բաժանորդներին զանգահարելու համար և 1000 տեղական և միջազգային կարճ հաղորդագրություններ 0 դրամ սակագնով: Րոպեները և կարճ հաղորդագրություններն ուժի մեջ են քարտի ակտիվացման պահից սկսած 93 օրվա ընթացքում: Քարտի գինը, վավերականության ժամկետը և նախնական հաշվեկշիռն անփոփոխ են

Orange Ամեն ամիս

սերն արտահայտելու լավագույն եղանակը

գեղեցիկ հեռախոսահամար` 0 դրամով

կանացի հեռախոս հատուկ գնով

6 ամիս բաժանորդագրություն,7-րդ ամսավճարը` 0 դրամ

+ անակնկալ նվեր

Մինչև ապրիլի 7-ը Ամեն ամիս ծառայության նվեր-փաթեթն իր մեջ ներառում է արծաթե կամ բրոնզե գեղեցիկ հեռախոսահամար 0 դրամով և կանացի հեռախոս հատուկ գնով 6 ամիս բաժանորդագրությամբ, իսկ 7-րդ ամսավճարը` նույնպես 0 դրամով:

Բաժանորդագրության 6 ամիսների ընթացքում Դուք կարող եք փոխել Ձեր սակագնային պլանը Ամեն ամսի մեկ այլ սակագնային պլանով:

Ինտերնետ Հիմա

կրկնակի ժպիտներ կանանց համար

գերարագ ինտերնետի հավելյալ փաթեթ՝ 0 դրամով

կանացի մոդեմ

+ անակնկալ նվեր

Մինչև ապրիլի 7-ը Ինտերնետ Հիմային բաժանորդագրվելու դեպքում կստանաք գերարագ ինտերնետի հավելյալ փաթեթ՝ 0 դրամ սակագնով: Ինտերնետի հավելյալ ծավալն ունի 1 տարի վավերականության ժամկետ և կարող է փոխանցվել ամսեամիս:

Ինտերնետ Հիմայի բոլոր ծառայություններն ու սակագները մնում են անփոփոխ: Ֆլայբոքսին բաժանորդագրվելու դեպքում նույնպես գերարագ ինտերնետի հավելյալ փաթեթը կստանաք 0 դրամ սակագնով:

Աղբյուրը` OrangeArmenia.am / տես էջը` http://orangearmenia.am/mobile/promos/month-of-gifts/

Ի դեպ, Orange Armenia ընկերությունը նաև որոշել է յուրօրինակ նվեր մատուցել Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղի կանանց: Այստեղ օրերս կբացվի արդիական համակարգչային կենտրոն, որտեղ մինչև ապրիլի 7-ը գյուղի կանայք համապատասխան հմտությունների անվճար ուսում ստանալու հնարավորություն կունենան:Ընկերության մարկենտինգի տնօրենը նշել է, որ արդեն գործող բաժանորդներն այս նվերներից չեն կարող օգտվել, նրանց սպասվում են այլ անակնկալներ: (Թերթ.am)

Հայրենական սակագնային փաթեթներ
Այսօր մեր երկիրն էլ հասել է այնպիսի մոբիլացված վիճակի, երբ բջջային ծառայությունները մատուցվում մեկից ավելի, ավելի կոնկրետ` երեք օպերատորների կողմից, ինչը, իհարկե, լավ ցուցանիշ է: Եվ չնայաց դրան, միևնույն է, դեռ  բջջային կապի գներն այնքան էլ չեն համապատասխանում մեր եկրում կապի որակին և պայմաններին:

Ինչևէ, փորձենք մի փոքր համեմատություն անց կացնել մեր բջջային օպերատորների, մասնավորապես` ViaCell-MTS  և  Beeline օպերատորների առաջարկած սակագնային պլանների միջև`կանխավճարային քարտերի համար:

Սկսենք վերլուծել ViaCell-MTS  և  Beeline օպերատորների առաջարկած սակագնային փաթեթների տարբերությունները: Դիտարկենք այն սակագնային պլանները, որոնք առաջարկում է ViaCell-MTS-ը և որի անալոգը չկա Beeline–ում:

Դիցուք  ViaCell MTS-ի առաջարկած սակագնային փաթեթներից  է հետևյալը` «Սիրում եմ», որը ստեղծված է հատուկ սիրահար զույգերի համար: Փաթեթը ներառում է երկու կանխավճարային համարներ, որոնց միջև զանգերի և sms-ների սակագինը կազմում է 4 դրամ: Ինչպես նաև խոսելով գիշերը, բաժանորդները ստանում են այդ խոսացածի չափով  ցերեկը  միմյանց անվճար զանգելու հնարավորություն:

Այս սակագինը  յուրահատուկ է և տարբերվում է նրանով,  որ  2  «Սիրելի Համարներն» ունեն ընդհանուր հաշիվ, որը կարող է վերալիցքավորել բաժանորդներից յուրաքանչյուրը, և անվճար խոսելաժամանակը ևս ընդհանուր է:

Այս փաթեթը իսկապես շատ հետքրքիր և հարմար առաջարկ է այն  զույգերի համար, ովքեր ցանկանում են ունենալ միևնույն հաշիվը, բայց տարբեր կանխավճարային քարտեր և համարներ, և խոսեն բավականին մատչելի գնով:

Հիմա դիտարկենք այն սակագնային պլանները, որ  առաջարկում է Beeline –ը և որի նմանատիպը չկա ViaCell MTS  -ում:

Դիտարկենք Beeline-ի առաջարկած «Ազատ շփում» սակագնային պլանը, որը առաջարկում է դեպի  Beeline-ի բջջային ցանց անվճար զանգերի հնարավորություն, լիցքավորելով  5000 դրամ: Այսինքն բաժանորդը հնարավորություն ունի խոսել  Beeline-ի ցանցում անվճար, իսկ դեպի այլ բջջային և քաղաքային ցանցեր բաժանորդը խոսում է այդ դեպքում 59 դրամով:

Այս փաթեթն ել իր հերթին բավականին հետաքրքիր առաջարկ է, և փաստորեն, վերալիցքավորելով կանխավճարային քարտը 5000 դրամով, բաժանորդը հնարավորություն ունի անսահմանափակ խոսել անվճար Beeline–ի ցանցում, ինչպես նաև այդ վերալիցքավորած գումարով կարող է խոսել դեպի այլ բջջային կամ քաղաքային ցանցեր:

Բացի նշված սակագնային փաթեթներից, այս օպերատորներն ունեն այլ սակագնային պլաններ, որոնց ընտրությունը կախված է տվյալ բաժանորդի հարմարությունից` թե դեպի որ ցանց է նա ավելի հաճախ զանգեր կատարում, կամ արդյո՞ք կա մարդկանց խումբ, որոնց  հետ առավել հաճախ է խոսում, և ըստ այդմ, կան կողմնորոշվելու բազմաթիվ հնարավորություններ:

Օրինակ եթե բաժանորդը կատարում է զանգեր դեպի տարբեր ցանցեր հավասարաչափ, ապա հարմար սակագնային պլան է ViaCell-MTS-ի կողմից առաջարկվող «Մագնիս» սակագնային պլանը, որի դեպքում դեպի բոլոր ցանցեր զանգերը կատարվում են 36 դրամով, իսկ սակագնային պլանի ներսում` 10 դրամով:

Նմանատիպ հարմար առաջարկ ունի նաև Beeline-ը իր «Քեզ համար-էքսկլյուզիվ» սակագնային պլանով: Այս պլանին միանալու դեպքում բաժանորդը զանգերը դեպի Beeline-ի ցանց կատարում է 19 դրամով, իսկ դեպի այլ ցանցեր ` 29,99 դրամով:

Այսպիսով,  կանխավճարային քարտերի բաժանորդները հնարավորություն ունեն ընտրելու իրենց և իրենց ընկերների ու հարազատների համար հարմար սակագնային պլաններ, ինչպես նաև կարող են փոփոխել` ցանկության դեպքում անցնելով մի սակագնային պլանից մյուսը:

Էլյա / ArmeniaMobile.net

«Մոբիլիզացիա»
Ողջույն armeniamobile.net կայքի հարգելի այցելուներ:

Փորձենք մի փոքր վերլուծել մեր երկրում առկա բջջային կապի վիճակը:

Սկսենք սկզբից. 10 տարի շարունակ Հայաստանի բջջային շուկան  մենաշնորհային էր համարվում, չկար մրցակցություն, և, ըստ այդմ, կապը հասանելի չէր բոլորին իր բարձր գների պատճառով: Բջջային քարտ ունենալու համար մարդիկ ստիպված էին գրանցվել, սպասել իրենց հերթին, և հետո վճարել բավականին մեծ գումար, որպեսզի կարողանային օգտվել շարժական կապից, որը բավականին թանկ էր այդ ժամանակ և  հազվագյուտ երևույթ (հասկանալի պատճառներով):

Ակնհայտորեն իրավիճակը լավացավ, երբ տեղական շուկայում հայտնվեց երկրորդ օպերատորը` VivaCell-MTS ընկերությունը: Արդեն 5 տարի է, սկսած 2005թ.-ից, ինչ գործում է VivaCell-MTS ընկերությունը տեղական շուկայում, և  հենց այդ ընկերության աշխատանքի շնորհիվ  նկատվում է մրցակցության առավելությունը, ինչն էլ նպաստում է այդ ոլորտի զարգացմանը: Այդ մրցակցության շնորհիվ է, որ բջջային քարտերը դարձել են շատ մատչելի և հասանելի բոլորին, սկսեցին գործել տարբեր և բազմաթիվ սակագնային պլաններ` տրամադրելով բաժանորդին ընտրության հնարավորություն:

Հայաստանի բջջային կապի շուկայում այժմ արդեն գործում է երրորդ օպերատորը`  Orange բրենդային անվանմամբ France Telecom ընկերությունը, որը  մուտք գործեց  2009թ. նոյոմբերից: Շարժական կապի ոլորտում այս օպերատորը իր գործունեությունը սկսեց անվճար բջջային քարտերի տրամադրումով, որը նորություն էր հայաստանյան շուկայի համար: Չնայաց վերջին շրջանում բջջային քարտերի մատչելիության առումով շուկայում այլևս  ոչ մի խնդիր չկար, այսուհանդերձ այս օպերատորը առաջինն էր ոլորտում, որ նման քայլի դիմեց: Դա էր պատճառը, որ ընդամենը երկու շաբաթվա ընթացքում ընկերության ցանցում նոր բջջային համար ձեռք բերելու նպատակով բաժանորդագրվեցին  70 հազար մարդիկ: Իհարկե դա չի նշանակում, որ բոլորը կդառնային  Orange ընկերության բաժանորդ, բայց հավանական է, որ նրանց մի մասը ամպայման կընտրեր այս օպերատորի ծառայությունը:

Իհարկե, ընկերությունը ևս ի հայտ եկավ իր սակագնային պլաններով, որոնց մեջ կային նորություններ : Բայց սա չի նշանակում, որ մյուս գործող բջջային օպերատորները ձեռքերը ծալած նստած են, և քանի որ բջջային կապի շուկայում մրցակցությունը թեժանում է, բաժանորդներին  շահագրգռելու նպատակով  նրանք ևս ստիպված են փոփոխել իրենց սակագնային  պլանները,  որքան էլ որ նրանք այսօր բազմազան են:

Այսպիսով, արդեն ունեցանք երեք բջջային օպերատոր, և մեր երկիրն ել կարող ենք համարել բազմաօպերատոր բջջայինացված երկիր: Կան ընտրություն կատարելու տարբեր գործոններ, որոնց միջոցով շարժվելը, որևէ հարմար փաթեթ ընտրելը, կամ պարզապես օպերատորի փոխելը դարձել է բականին հեշտ գործ:

Ինչևէ, մեզ մնում է միայն սպասել և հուսալ, որ մեր երկրի այս ոլորտն էլ ավելի կզարգանա, և հանդես կգա մեզ նորանոր շահավետ առաջարկներով:

Էլյա / ArmeniaMobilie.net