ArmeniaMobile.net - Armenian mobile news & reviews » ծառատունկ

Հիշողության պուրակ. ապրիլի 22-ին
Ինչպես նշում է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, երեկ «Արմենիա Մարիոտ» հյուրանոցում կայացավ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանի և Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի համատեղ մամուլի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում ներկայացվեց «Կանաչ սերունդ» քարոզարշավի շրջանակներում նախատեսված միջոցառումների շարքը:

Ի խոնարհումն 1915 թվականի մեր նահատակների հիշատակի` Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության աջակցությամբ և Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ  ապրիլի 22-ին` Երկրի օրը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից տարածքում հիմնում է «Հիշողության պուրակ»: Հիմնադրամի  նախաձեռնությամբ Արևմտյան Հայաստանից բերված 95 և ավելի տնկիներով պուրակը պատմական հայրենիքը հիշեցնող մի փոքրիկ խորհրդաշական վայր կդառնա:

Ապրիլի 22-ի ծառատունկին կմասնակցեն ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: Ծառատունկին կմասնակցեն նաև բազմաթիվ հյուրեր, ովքեր Հայաստան են ժամանում ապրիլի 22-ին` Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կազմակերպած միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով:  Ծառատունկի յուրաքանչյուր մասնակից իր տնկած ծառին  կփակցնի  «Ես հիշում եմ» մակագրությամբ ժապավեն:

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համար հիմնադրամի ջանքերով  ձեռք է բերվել հազվագյուտ արժեքավոր գրականություն, որի մի զգալի մասը  ձեռք է բերվել Ամերիկայի Միացյալ Նահանգներից «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի աջակցությամբ: Գրքերի ձեռքբերման հարցում աջակցություն են ցուցաբերել նաև անհատներ և առանձին կազմակերպություններ: Դրանք արժեքավոր գրքեր են մասնավոր հավաքածուներից` հիմնականում այլազգի հեղինակների փաստագրական արժեքավոր վկայություններ:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի խոսքերով, Երկրի օրը Ծիծեռնակաբերդում Արևմտյան Հայաստանից բերված 95 ծառ տնկելու նպատակը սերունդների գիտակցության մեջ ցեղասպանության հիշողությունը կենդանի պահելն է: Միևնույն ժամանակ` երկրով մեկ ծառատունկի կազմակերպումը և դրանում երիտասարդության ներգրավումը միտված են ապագա սերունդների համար հայրենիքում առողջ միջավայր ապահովելուն: Այն արժեքավոր գիտական աշխատությունները, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը փոխանցում է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին, նպատակ ունեն իրազեկելու մարդկության մեծագույն ողբերգություններից մեկի` Հայոց ցեղասպանության մասին:

PWC-ի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի նախաձեռնությամբ Ծիծեռնակաբերդում կազմակերպվեց մեծ ծառատունկ
Ինչպես նշում է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, իր աշխատակիցները կամավոր հիմունքներով մասնակցեցին Ծիծեռնակաբերդում կազմակերպված մեծ ծառատունկին: Ծառատունկը պատկանում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC)` Հայաստանի առաջատար բջջային օպերատորի հետ համատեղ իրականացվող «Կանաչ սերունդ» քարոզարշավի շրջանակներում անցկացվող միջոցառումների շարքին:

Ապրիլի 3-ին ընկերության կամավորներն արդեն մասնակցել էին Ծիծեռնակաբերդի համալիրում հողատարածքի նախապատրաստմանը, այդ թվում քարերից տարածքի մաքրման և հողի փխրման աշխատանքներին: «Կանաչ սերունդ» քարոզարշավի հիմնական` հանդիսավոր միջոցառումը տեղի կունենա ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիրի այգում: Այդ օրը այգու տարածքում կտնկվի 95 ծառ` ի հիշատակ Ցեղասպանության զոհերի և ի հիշեցում երիտասարդ սերունդներին առ այն, որ ապագայի մասին պետք է հոգ տանել առանց մոռանալու անցյալը:

Ծառերը բնության թոքերն են: Ծառատունկին կավամոր հիմունքներով պարբերաբար մասնակցելով` ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցներն առաջնորդվում են այն համոզմամբ, որ Հայաստանի հաջորդ սերունդների համար ավելի լավ ապագա կերտելու նպատակով պետք է պայքարել շարունակվող անտառազրկման դեմ` երկրում տնկելով որքան հնարավոր է շատ ծառ:

Հատկապես երեխաների և երիտասարդների ներգրավումն այս գործում, կազմակերպիչների համոզմամբ, նպատակ ունի ծառատունկերին մասնակցությունը դարձնել շարունակական երևույթ: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցության շրջանակներում շրջակա միջավայրի պահպանության հարցում կրթության ոլորտը զարգացնելուն ուղղված շարունակական ջանքերի շնորհիվ թեման այսօր հայտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը կոչ են անում Հայաստանի բոլոր քաղաքացիներին միանալ Երկրի օրվան նվիրված «Կանաչ սերունդ» քարոզարշավին:

VivaCell-MTS