ArmeniaMobile.net - Armenian mobile news & reviews » mobile internet

Հայաստանը կդասվի աշխարհում 4G LTE ցանց գործարկած պետությունների շարքին…
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հարցազրույցը «Մեդիամաքս» լրատվական գործակալությանը և Itel.am պորտալին

- Ե՞րբ կայացվեց Հայաստանում LTE տեխնոլոգիայի հիման վրա 4G ցանց կառուցելու որոշումը, և ի՞նչ աշխատանքներ են կատարվել մինչ օրս:

-  Այդ ուղղությամբ սկսել ենք մտածել դեռևս 2009թ. սկզբից` ընկերության  2010թ. բիզնես պլանի ու ռազմավարության մշակման փուլում: Բուն աշխատանքը  սկսել ենք 2009թ. նոյեմբեր ամսից`աշխատանքներ ծավալելով թե հարմար  մատակարար գտնելու, թե հաճախականություններ ստանալու ուղղությամբ, քանի որ  այս տեխնոլոգիան դեռ նոր է և կարող է գործել միայն սահմանափակ թվով  հաճախականություններով:

Ralph Yirikyan

Մենք բանակցել ենք տարբեր մատակարարների հետ. ներկայումս աշխարհում կա  միայն 3-4 մատակարար, որոնք արտադրում են այս տեխնոլոգիան: Արդյունքում  Ericsson-ի և Huawei-ի հետ կնքվեցին համապատասխան պայմանագրեր, մշակվեցին  աշխատանքային ծրագրեր: Աշխատանքային թիմն անմիջապես սկսեց իրականացնել  նախագծման և  կայանների կառուցման աշխատանքները:

- Երբ է սկսվելու 4G ցանցի ֆիզիկական ներդրումը և ինչ փուլեր է այն ունենալու:

- Սկզբնական փուլում ցանցը գործարկելու ենք Երևանի փոքր կենտրոնում:  Հաջորդ տարի այն կներառի ամբողջ մայրաքաղաքը: Հաջորդ փուլը կլինի  ընդլայնումը մարզերում:  Առաջինը 4G ցանցը հավանաբար կներդրվի Վանաձոր և  Գյումրի քաղաքներում, հետո կանցնենք մնացած քաղաքներին ու գյուղերին`  ինչպես արվեց երրորդ սերնդի ցանցի (3G) կառուցման ժամանակ:

Ներկայումս մենք ունենք երրորդ սերնդի գործող ավելի քան 540 բազային  կայան, և այդ ցուցանիշով առաջատարն ենք Հայաստանում: Մեր նպատակն ու  ռազմավարությունն է` չորրորդ սերնդի ցանցը հասցնել 3G-ի ցուցանիշներին`  ռադիոծածկույթի ընդգրկման, հասանելիության և այլ առումներով: Այսօրվա  դրությամբ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ունի ամենաընդարձակ 3G ցանցը Հայաստանում`  ներառելով երկրի բնակելի տարածքների շուրջ 94%-ը կամ Հայաստանի ավելի քան  650 քաղաքներ և գյուղեր:

Մենք ձգտում ենք չորրորդ սերնդի ցանցը (4G) գործարկել մինչև դեկտեմբերի  սկիզբը: Առաջին փուլում կտրամադրվեն փորձարկման անվճար հնարավորություններ:  Յուրաքանչյուր բաժանորդ կարող է անձամբ փորձարկել մեզ համար բոլորովին նոր  տեխնոլոգիան, որը նորարարություն է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ  աշխարհում: Մեզ համար շատ կարևոր է բաժանորդներին հնարավորություն տալ  փորձարկել 4G ցանցը` մինչև կոմերցիոն մեկնարկը շուկայում:

LTE-ն ունի մի շարք առանձնահատկություններ. աշխարհում հատուկենտ երկրներ  կան, որտեղ այս համակարգը գործում է կոմերցիոն հիմունքներով: Պետք է  հպարտությամբ նշեմ, որ Հայաստանը լինելու է ցանցը գործարկած պետությունների  առաջին տասնյակում:

Մենք չենք սահմանափակվելու միայն փորձարկմամբ, ինչպես շատ օպերատորներ  կանեին. որոշել ենք չորրորդ սերունդն անմիջապես մտցնել շուկա: Հետևաբար`  կարող ենք ասել, որ մեր երկրի անունը միջազգային ասպարեզում կապի ոլորտում  կհնչի ԱՄՆ-ի, Շվեդիայի, Նորվեգիայի և զարգացած այլ երկրների կողքին:

Ի դեպ, 2009-ի հուլիսին MTS-ի կողմից փորձնական ռեժիմով 4G ցանց  գործարկվեց ԱՊՀ երկրներից Ուզբեկստանում:  Սակայն, կրկնեմ` մենք 4G ցանցը  գործարկելու ենք միանգամից կոմերցիոն հիմունքներով:

LTE-ն բացառապես որպես բարձր արագություն ապահովող տեխնոլոգիա  ներկայացնելը այդքան էլ ճիշտ չէր լինի: Իհարկե, երրորդ սերնդի ցանցի հետ  համեմատած` այն ապահովում է տասնապատիկ ավելի բարձր արագություն: Միևնույն  ժամանակ, այսպես կոչված «հապաղումը» (latency) կիսով չափ նվազում է:  Մատակարարների գնահատմամբ  ներբեռնման դեպքում արագությունը կարող է հասնել  մինչև 150 Մբիտ/վրկ արագության, իսկ վերբեռնման դեպքում`մինչև 50  Մբիտ/վրկ: Դրանք, ինչ խոսք, տեսական հնարավորություններն են:  Իրականում  արագությունը ներբեռնման համար կարող է տատանվել 10-50 Մբիտ/վրկ-ի, իսկ  վերբեռնման համար` 5-10 Մբիտ/վրկ-ի սահմաններում: Ակնհայտ է, որ 4G-ն  բացարձակ տարբեր է լինելու 3G-ի արագություններից և տեխնոլոգիաներից:

- Ի՞նչ ծավալի ներդրումներ են անհրաժեշտ 4G ցանցի կառուցման համար, որքա՞ն եք ներդրել և պիտի դեռ ներդնեք:

- 4G-ն ներդնելու վրա մենք աշխատանքային և ֆինանսական ռեսուրսներ չենք  խնայում: Կարող եմ ասել, որ ներդրումների ամբողջ ծավալը 2 անգամ  գերազանցելու է այն, ինչ նախատեսված է եղել 2010թ.-ի համար: Լինելով  առաջատարը տարբեր հարթություններում `(բաժանորդների քանակով, բազային  կայանների քանակով, ցանցի հզորությամբ, սպասարկման որակով և այլն) մենք  չենք պատրաստվում զիջել մեր դիրքերը: Մենք պահելու ենք առաջատարի մեր դիրքը  և այն ավելի ենք ամրապնդելու:

- Կարելի՞ է ասել, որ Հայաստանը որոշակի փորձադաշտ կլինի MTC խմբի համար` 4G ցանցի ներդրման և փորձարկման առումով:

- Այո, և ոչ միայն MTC խմբի, այլև մատակարարների համար: Նրանք միշտ  հետևում են գործողությունների ընթացքին, փորձարկում, վերանայում,  զարգացնում են տեխնոլոգիաները, սարքավորումներն ու ծրագրային ապահովումը:

- Ի՞նչ եք կարծում, բաժանորդները պատրա՞ստ են «մարսել» այս  նոր տեխնոլոգիան. չէ՞ որ 3G ցանցն էլ բավականին նոր է: Բաժանորդների ո՞ր  տոկոսը պատրաստ կլինի կիրառել նոր ցանցի հնարավորությունները:

- Առաջատարը նա է, ով մշտապես ձգտում է նորությունների և ներդնում է այդ  նորությունները: ՎիվաՍել-ՄՏՍ-ը ցանկանում է տեսնել տեխնոլոգիապես հարուստ  Հայաստան: Այսօր մենք ունենք երկրորդ սերնդի GSM ցանցը, որն օգտագործում է  900ՄՀց և 1800 ՄՀց հաճախականությունները և 3-րդ սերնդի ցանցը, որն  օգտագործում է 2100ՄՀց հաճախականությունը: 4-րդ շերտը բոլորովին անկախ է  նախորդներից, ունի բազմաթիվ հնարավորություններ և առանձնահատկություններ:  Մեզ համար այս տեխնոլոգիան նոր է: Եվ այն փորձնական եղանակով շահագործելու  մեր ցանկության պատճառներից մեկն էլ այն է, որ մենք ցանկանում ենք տեսնել,  թե բաժանորդները որքանո՞վ  են հետաքրքրված այս համակարգով: Ուզում եմ  հիշեցնել, որ ի տարբերություն երրորդ սերնդի ցանցի այս տեխնոլոգիաներն  արտասահմանում` միջազգային շուկայում, դեռ բավականաչափ տարածում չեն գտել:  Առաջատարի մեր կարգավիճակը մեզ պարտավորեցնում է առաջարկել այդ  տեխնոլոգիան, և թող բաժանորդն ինքը որոշի` արժե՞ այդ ծառայություններից  օգտվել, թե` ոչ:

- 4G ցանցի գործարկումը ևս մեկ ապացույց է այն միտման, որ  մրցակցությունը օպերատորների միջև ձայնային ծառայություններից տեղափոխվում է  տվյալների փոխանցման, ինտերնետի դաշտ: Սա համաշխարհային միտում է: Իսկ  ինչպիսի՞ն է իրավիճակը Հայաստանում. կարելի՞ է ասել, որ ձայնային  ծառայությունների շուկան գրեթե հագեցած է և աճի մեծ հեռանկար այլևս չունի:

- Ձայնային ծառայությունների շուկան, իսկապես, գրեթե հագեցած է: Թեև  յուրաքանչյուր ընկերություն պետք է փորձի մի փոքր ավելացնել իր ձայնային  ծառայությունների բազան: Հիմա պայքարը ծավալվում է տվյալների փոխանցման  շուկայում, և աշխարհում արդեն շատ արագ զարգանում է այդ միտումը:

Համենայն դեպս, կարճաժամկետ կտրվածքում, ձայնային ծառայությունների  տեսակարար կշիռը եկամտաբերության իմաստով ավելի մեծ կլինի, քան տվյալների  փոխանցմանը: Հատկապես միջազգային շուկաներում իրականացվել են լուրջ  ներդրումներ թանկարժեք սարքավորումների ձեռքբերման և ցանց կառուցելու վրա`  տվյալների փոխանցման ծառայություների պահանջարկը բավարարելու նպատակով: Դա  նշանակում է, որ տվյալների փոխանցման ծառայությունները կարճաժամկետ  կտրվածքում այդքան էլ եկամտաբեր չեն. 1-5 տարվա ընթացքում տեխնոլոգիաները  փոխվում են, և նոր ներդրումներ կատարելու անհրաժեշտություն է առաջանում`  ցանցը բոլորովին նոր սարքավորումներով համալրելու նպատակով: Անկախ  պահանջվող ներդրումների ծավալից և պահանջվող ռեսուրսներից` տվյալների  փոխանցման տեխնոլոգիաների ներդրումն ու ծառայությունների զարգացումը դրված է  ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ ռազմավարության հիմքում` ի նպաստ մեր  բաժանորդների:

Աղբյուրը` iTel.am

«Ինտերնետ-փաթեթ» ծառայություն. VivaCell-MTS
ՎիվաՍել-ՄՏՍ-ն տեղեկացնում է, որ այսուհետ կանխավճարային բաժանորդները ևս հնարավորություն կունենան օգտվելու «Ինտերնետ-փաթեթ» ծառայությունից, որն առաջարկում է տվյալների փոխանակման անհամեմատ մատչելի սակագներ:

Ինտերնետ-փաթեթներ

Փաթեթ

Փաթեթի չափ

(ՄԲ)

Փաթեթի արժեք

(դրամ)

«inet 10»

10

400

«inet 50»

50

1500

«inet 100»

100

2500

«inet 500»

500

6000

Բոլոր գները ներառում են ԱԱՀ:

Ինտերնետ-փաթեթ

Փաթեթ կարելի է ակտիվացնել` հավաքելով *477*փաթեթի չափը# և սեղմելով զանգահարելու կոճակը: Իսկ ընթացիկ ինտերնետ-փաթեթի չօգտագործված ՄԲ-երի թիվը կարելի է ստուգել` հավաքելով *477# և սեղմելով զանգահարելու կոճակը:

Յուրաքանչյուր փաթեթի վավերականության ժամկետը 30 օր է: Այս ընթացքում չօգտագործած ՄԲ-երը զրոյանում են:

Ծանոթություն

Ծառայությունը չի տրամադրվում «18+», և «Բիզնես վերահսկում» սակագնային պլանների բաժանորդներին:

Armentel-ը հանել է GPRS ծառայության փաթեթի վարձը
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը՝ Beeline) հայտարարում է «Երեք ծառայությունների փաթեթի» բաժանորդային վարձը հանելու մասին:

Ինչպես երկուշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ընկերության մամուլի ծառայությունից, հետվճարային համակարգի բաժանորդները կազատվեն օրավարձից, իսկ կանխավճարային համակարգի բաժանորդներն` ամսավճարից` MMS, GPRS-ինտերնետ և GPRS-WAP ծառայություններից օգտվելու համար:

«Օրեցօր ավելանում է Beeline բաժանորդների քանակը Հայաստանում, և որպես արդյունք՝ աճում է  նաև բջջային ինտերնետ ծառայության պահանջարկը: Ղեկավարվելով այդ սկզբունքով և հաշվի առնելով բաժանորդների ցանկությունները՝ մենք առաջարկում ենք նրանց այցելել  WEB-կայքեր, բեռնել նկարներ և երաժշտություն, ուղարկել գրաֆիկական հաղորդագրություններ` չմտածելով լրացուցիչ վճարի մասին», – նշել է  «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

MMS, GPRS-ինտերնետ և GPRS-WAP ծառայությունները թույլ են տալիս բաժանորդին  բջջային հեռախոսի միջոցով օգտվել գլոբալ ցանցից, ընդունել և ուղարկել էլեկտրոնային փոստ, ինչպես նաև իրականացնել զանգեր` առանց աշխատանքն ինտերնետում ընդհատելու: MMS հաղորդագրության օգնությամբ կարելի է ընդունել և ուղարկել մեծ ծավալով տեքստեր, անիմացիաներ, պատկերներ, աուդիո-ֆայլեր, ինչպես հեռախոսներին, այնպես էլ էլեկտրոնային հասցեներին:

«Երեք ծառայությունների փաթեթից» օգտագործման բաժանորդավճարը կանխավճարային համակարգի բաժանորդների համար ավելի վաղ կազմում էր օրը 12 դրամ, իսկ հետվճարային համակարգի բաժանորդների համար` ամիսը 360 դրամ:

MMS հաղորդագրության ուղարկման և ինտերնետ-ծառայության տրաֆիկի օգտագործման գումարը գանձվում է համաձայն բաժանորդի սակագնային պլանի:

Աղբյուրը` Telecom.Arka.am