ArmeniaMobile.net - Armenian mobile news & reviews » Orange

Orange-ը Հայաստանի 11 համալսարաններում մասնագիտական դասընթացներ է մեկնարկում
Այսօր Orange Armenia ընկերության Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում մեկօրյա դասընթաղով մեկնարկեց իր հատուկ նախագիծը, որի շրջանակներում ընկերության տարբեր բաժինների բարձր որակավորմամբ աշխատակիցները դասընթացներ են անցկացնելու Հայաստանի 11 համալսարանների ուսանողների համար:

Ծրագրի առաջին փուլը տեղի կունենա մարտ-մայիս ամիսներին ԵՊՀ-ում, ԵրՊԼՀ-ում, ՀՊՃՀ-ում, Հայաստանի Ֆրանսիական համալսարանում, Գավառի պետական համալսարանում և այլուր:

Դասընթացները լինելու են տարբեր թեմաներով՝ վաճառք, մարդկային ռեսուրսներ, կարիերա, մարքեթինգ, ռադիոտեխնոլոգիաներ և այլն: Ընդհանուր թվով 23 դասընթացները ներառում են ինչպես խորը մասնագիտական թեմաներ, ինչպես` «GSM ցանցեր», «Վաճառքի ուղղակի և անուղղակի մեթոդները» և այլն, այնպես էլ նպատակ ունեն պարզապես գործնական հմտություններ փոխանցել հաջողակ կարիերայի համար, օրինակ` «Ինչպես մասնակցել աշխատանքի ընդունման հարցազրույցի»:

Դասընթացներին ուսանողները կարող են մասնակցել նախապես գրանցվելով իրենց հետաքրքրող դասընթացներին։ / PanArmenian.net

Orange-ը ներկայացնում է Samsung Galaxy Nexus-ը
Փետրվարի 17-ին Orange Armenia-ն ներկայացրել է Samsung Galaxy ընտանիքի նորագույն Samsung Galaxy Nexus սմարթֆոնը ` առաջինը, որն աշխատում է Android 4.0 Ice Cream Sandwich օպերացիոն համակարգով, և որը մշակվել է Samsung-ի և Google-ի համատեղ աշխատանքի արդյուքում: Այս նորագույն բազմաֆունկցիոնալ սմարթֆոնը թույլ է տալիս մինչև 21Մբ/վ ներբեռնման արագություն: Համադրելով Samsung Galaxy Nexus-ը Orange-ի 3G+ ցանցի հետ, որը

Orange-ը ներկայացնում է Samsung Galaxy Nexus-ը

Հայաստանի երեք մեծ քաղաքներում առաջարկում է մինչև 42Մբ/վ, իսկ մյուս բնակավայրերում` 21Մբ/վ տեսական ներբեռնման արագություն, բաժանորդները կկարողանան լավագույնս վայելել տեխնոլոգիաների աշխարհի նորարարություններն ամենուր Հայաստանում:

Samsung Galaxy Nexus-ը կարելի է ձեռք բերել Դելֆին, Պանտերա կամ Թիթեռ ամսական բաժանորդագրությունների հետ` սկսած 170,000 դրամից: Ավելին, Պանտերա բաժանորդագրության սակագնային պլաններից որևէ մեկին բաժանորդագրվելիս Orange-ի բաժանորդները կարող են լավագույնս վայելել այս ֆանտաստիկ սարքի հնարավորությունները, քանի որ մեկ տարվա ընթացքում ամեն ամիս կստանան մինչև 700 ՄԲ ինտերնետի փաթեթներ: Սմարթֆոնը կարելի է ձեռք բերել նաև առանց բաժանորդագրության` 350,000 դրամով:

Samsung Galaxy Nexus-ը բաժանորդներին է ներկայանում բազմաթիվ հնարավորություններով` 1.2 ԳՀց երկմիջուկային պրոցեսորով, HD Super Amoled էկրանով, որոնք ապահովում են պատկերի անհավատալի որակ և ինտերնետային բազմազան ծառայություններից օգտվելու աննախադեպ արագություն ու հարմարավետություն: Այն ունի full HD video, Wi-Fi, GPS և բազմաթիվ այլ հնարավորություններ: Սմարթֆոնի հետաքրքիր լուծումներից է Face Control համակարգը, որի շնորհիվ կարելի է էկրանի կողպեքը բացել առանց կոդեր հավաքելու` պարզապես ժպտալով դեպի էկրանի տեսախցիկը: Սմարթֆոնին ինտեգրված է Google+ սոցիալական ցանցը, որի շնորհիվ կարելի է կազմակերպել միաժամանակյա տեսազանգեր մինչև ինը օգտագործողի հետ:

Ինչպես մյուս բոլոր հեռախոսները, այնպես էլ Samsung Galaxy Nexus-ը վաճառվելու է 1 տարվա երաշխիքով և հետվաճառքային սպասարկմամբ: Ավելին, հատուկ վերապատրաստված տեխնիկական մասնագետների կողմից Orange Care անկյուններում բաժանորդներին կտրամադրվի Android օպերացիոն համակարգի հիմնական ֆունկցիաների վերաբերյալ նախնական անվճար խորհրդատվություն: Samsung Galaxy Nexus -ով Orange-ի բաժանորդները կկարողանան լիովին վայելել ինտերնետը` ներառյալ հայերենով էջերը:

2011-ին Օրանժը վաճառել է ավելի քան 20 000 հեռախոս
Orange Armenia ընկերությունը 2011-ին վաճառել է ավելի քան 20.000 բջջային հեռախոս։ Այս մասին PanArmenian.net-ի թղթակցին տեղեկացրել է Օրանժ Հայաստան ընկերության հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը։

2011-ին Օրանժը վաճառել է ավելի քան 20 000 հեռախոս

Նրա տեղեկացմամբ վաճառված 20.000 բջջային հեռախոսների 15%-ը սմարթֆոններ են։ Բացի դրանից հեռախոսների մեծ մասը վաճառվել է հոկտեմբեր ամսից հետո, երբ ընկերությունը շուկայում ներկայացրեց նոր առաջարկ՝ մեկ կամ երկու տարի բաժանորդագրություններով բջջային հեռախոսների ձեռքբերում մատչելի գներով։

Օրանժ Արմենիա ընկերությունը 2011-ի նոյեմբերի տվյալներով ունի 600.000 բաժանորդ, որոնցից ավելի քան 70 .000-ը ինտերնետ բաժանորդներն են։

Լիլիթ Մարտիրոսյանի խոսքով, 2012-ի առաջին եռամսյակում կհրապարակվեն ընկերության թե՛ ֆինանսական հաշվետվությունը, թե՛ այլ վիճակագրական տվյալներ։

Աղբյուրը` PanArmenian.net

Գործակվել է Orange-ի բլոգը` OrangeBlog.am
Այսօր Orange Armenia ընկերությունը ներկայացրեց Orange Բլոգը՝ իր նոր բլոգային հարթակը՝ orangeblog.am-ը, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է իր սեփական միջավայրը ստեղծել՝ հրապարակելով այնտեղ նկարներ, տեսանյութեր և կատարել գրառումներ։

Հարթակը տարբերվում է բոլոր հարթանկներից նրանով, որ յուրաքանչյուր ոք կարող է տեղում լուսատեսանկարել և SMS կամ MMS հաղորդագրության միջոցով նկարածը միանգամից հրապարակել սեփական միջավայրում։

Գործակվել է Orange-ի բլոգը` OrangeBlog.am

«Մենք շեշտը դրել ենք պարզության վրա, այն մատչելի է բոլորի համար։ Orange-ի բոլոր աշխարհագրական երկրների շարքում Հայաստանն առաջինն է, ուր նման բան է հիմնում։ Մենք ցանկանում ենք խթանել հայերեն լեզվով էլեկտրոնային բովանդակության զարգացումն և տարածումը։ Դրա վառ օրինակներից էր Armnet 2011-ը, իսկ հիմա էլ այս նոր Orange Բլոգ բլոգային հարթակը»,-նշեց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան։

Orange բլոգային հարթակում յուրաքանչյուր Orange-ի բաժանորդ ունի 2 ԳԲ անվճար ծավալ, իսկ ոչ Orange բաժանորդները 100ՄԲ։ Orange-ի բաժանորդները 2564 կարճ համարին կարող են SMS կամ MMS ուղարկել, այդպես կատարվում է լուսանկարի, գրառման կամ տեսանյութի վերբեռնում Orange բլոգային հարթակում և թարմացվում բաժանորդի էջը բլոգային հարթակում։ Յուրաքանչյուր ուղարվող SMS-ները և MMS-ներն անվճար են Orange-ի բաժանորդների համար։

Orange Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանի խոսքով, բոլոր նրանց համար, ովքեր չունեն համակարգիչներ, բլոգային հարթակի շնորհիվ նույնպես կարողանում են իրենց բլոգն ունենալ։ «Հարթակը նախևառաջ սեփական լուսանկարները, նոթերն ու տեսանյութերը պահուստավորելու տեղ է, ապա կիսելու հանրության հետ»։

Orange Բլոգ բլոգային հարթակ նախագծի ղեկավար Սուրեն Ազատյանը ներկայացրեց հարթակի ֆունկցիաներն ու հնարավորությունները։ «Բլոգը եռալեզու է։ Այստեղ կան բլոգային հարթակներին բնորոշ բոլոր հնարավորությունները՝ մեկնաբանություններ թողնելու, ջնջելու, որոնելու, սիրելի բլոգ ընտրելու և այլն»,-նշեց նա։

PanArmenian.net

Ինտերնետը Հայաստանում-Գարուն 2011
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՎՅԱԼՆԵՐ

2011թ.-ի մայիս ամսվա վերջի դրությամբ Circle.am-ում գրանցված է եղել 1974 կայք: Այս տարվա գարնան երեք ամիսների ընթացքում համակարգում ավելացել է 334 նոր կայք: Նախորդ տարվա մայիս ամսվա տվյալների համեմատ Circle.am-ում գրանցված կայքերի թիվն աճել է 46.65%:

ԻՆՏԵՐՆԵՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ - ԳԱՐՈՒՆ 2011

Circle.am-ում 2011թ.-ի գարնան երեք ամիսների ընթացքում գրանցվել են այցելությունների և էջերի դիտումների հետևյալ ցուցանիշները.

Մարտ` այցելություններ` 19 707 292, էջերի դիտումներ` 84 400 554: Ապրիլ` այցելություններ` 20 420 301, էջերի դիտումներ` 86 968 473: Մայիս` այցելություններ` 20 368 725, էջերի դիտումներ` 86 295 525:

2011թ.-ի մայիս և փետրվար ամիսների տվյալների համեմատությունը ցույց է տալիս, որ այցելությունների քանակի աճը կազմել է 20.94%, իսկ էջերի դիտումներինը` 17.33%: Միևնույն ժամանակ, 2011թ.-ի մայիս և ապրիլ ամիսների տվյալների համեմատությունը ցույց է տալիս, որ մայիսին արձանագրվել է և’ այցելությունների, և’ էջերի դիտումների քանակների նվազում, ինչն, ամենայն հավանականությամբ, սեզոնային բնույթ է կրում և կշարունակվի մինչև 2011թ.-ի օգոստոս ամիս:

2011 մայիսի տվյալների համեմատությունը նախորդ տարվա նույն ամսվա տվյալների հետ ցույց է տալիս, որ վերջին մեկ տարում համակարգում գրանցված այցելությունների քանակի աճը կազմել է 94.65%, իսկ էջերի դիտումներինը` 50.68%:

Հայաստանյան տվյալներ

2011թ.-ի մարտ ամսում հայաստանյան այցելությունների քանակը կազմել է 10 194 768 կամ այցելությունների ընդհանուր թվի 51.73%-ը, ապրիլին սույն ցուցանիշը կազմել է 10 296 869 կամ այցելությունների ընդհանուր թվի 50.42%-ը, իսկ մայիսին` 10 215 654 կամ այցելությունների ընդհանուր թվի 50.15%-ը:

2011թ.-ի մայիսի տվյալների համեմատությունը նույն տարվա փետրվարի տվյալների հետ ցույց է տալիս, որ 2011թ.-ի գարնան ընթացքում հայաստանյան այցելությունների քանակն աճել է 19.36%-ով: Անցյալ տարվա մայիսի տվյալների համեմատ` հայաստանյան այցելությունների քանակն աճել է 6 030 151-ով կամ 144.07%-ով: Եթե 2010թ.-ի մայիս ամսին հայաստանյան այցելությունների ծավալը կազմում էր այցելությունների ընդհանուր թվի 39.99%-ը, ապա այս տարվա մայիսին արձանագրված 50.15% ցուցանիշը խոսում է այն մասին, որ վերջին մեկ տարում Հայաստանում պահպանվել է ինտերնետի աճի բավական բարձր տեմպ:

ԱՌԱՋԱՏԱՐ ԿԱՅՔԵՐ

Circle.am առաջատար 10 կայքեր

Circle.am-ում գրանցված կայքերի առաջին տասնյակները մարտ, ապրիլ և մայիս ամիսներին.

Մարտ – 1. News.am ` 1 992 359 (այցելություն), 2. Hamovhotov.com` 1 482 030, 3. Regnum.ru (Armenia)` 1 209 798, 4. Tert.am` 819 928, 5. Uzood.com` 622 793, 6. A1plus.am` 551 204, 7. Armtoday.info` 435 316, 8. Armsport.am` 434 301, 9. Lragir.am` 423 076, 10. 1in.am` 422 957: 8 լրատվական կայք, 2 վիդեո պորտալ:

Ապրիլ – 1. News.am` 2 129 586, 2. Hamovhotov.com` 1 610 141, 3. Regnum.ru (Armenia)` 1 586 731, 4. Tert.am` 709 221, 5. Uzood.com` 514 243, 6. Armtoday.info` 420 465, 7. Armsport.am` 418 756, 8. A1plus.am` 414 863, 9. BarevHayer.am` 413 747, 10. 1in.am` 395 479: 7 լրատվական կայք, 3 վիդեո պորտալ:

Մայիս – 1. News.am` 2 658 091, 2. Regnum.ru (Armenia)` 1 411 199, 3. ArmeniaTV.com` 1 146 518, 4. Tert.am` 746 222, 5. 1in.am` 464 303, 6. BarevHayer.am` 451 998, 7. Armtoday.info` 442 265, 8. Armsport.am` 439 809, 9. A1plus.am` 398 828, 10. Lragir.am` 375 610: 8 լրատվական կայք, 2 վիդեո պորտալ:

Գարնան ընթացքում առաջատար տասնյակից ընդհանրապես դուրս են մղվել սոցիալական կայքերը. լրատվական կայքերի գերազանցությունն ավելի զգալի է դարձել: Պետք է նշել նաև, որ ապրիլ և մայիս ամիսներին News.am լրատվականին հաջողվել է գերազանցել ամսական 2 միլիոն այցելություն սահմանագիծը:

2011թ.-ի մարտ ամսին առաջատար 10 կայքերի այցելությունների ընդհանուր թիվը կազմել է 8 393 762 կամ ընդհանուր այցելությունների 42.59%-ը, ապրիլին` 7 389 143 (41.18%), մայիսին` 7 320 596 (41.90%): Առաջատար 100 կայքերի համար պատկերը հետևյալն է. մարտ` 16 271 778 (82.56%), ապրիլ` 16 757 067 (82.06%), մայիս` 16 625 077 (81.62%):

Եթե 2010թ.-ի մայիս ամսին Circle.am-ում գրանցված կայքերի առաջատար 10-նյակում հայտնվելու համար պահանջվում էր նվազագույնը 177 849 այցելություն, ապա այս տարվա մայիս ամսին սույն ցուցանիշը կազմել է 375 610 (+ 111.19%)։

Circle.am առաջատար 10 կայքեր / Հայաստանյան այցելություններ /

Մարտ – 1. News.am` 1 228 404, 2. Tert.am` 598 466, 3. A1plus.am` 384 070, 4. Armsport.am` 361 730, 5. 1in.am` 327 473, 6. Lragir.am` 321 441, 7. Auto.am` 272 193, 8. Realmadrid.am` 203 728, 9. Hayland.am` 155 303, 10. ArmTimes.com` 152 806:

Ապրիլ` 1. News.am` 1 400 943, 2. Tert.am` 514 301, 3. Armsport.am` 356 148, 4. 1in.am` 307 437, 5. A1plus.am` 283 039, 6. Auto.am` 274 539, 7. Lragir.am` 272 099, 8. RealMadrid.am` 253 350, 9. Hayland.am` 170 660, 10. rate.am` 160 505:

Մայիս` 1. News.am` 1 878 961, 2. Tert.am` 536 658, 3. Armsport.am` 375 742, 4. 1in.am` 365 417, 5. Auto.am` 285 478, 6. RealMadrid.am` 280 910, 7. Lragir.am` 277 725, 8. A1plus.am` 267 455, 9. Armeniatv.com` 204 258, 10. Hayland.am` 169 487:

2011թ.-ի մարտ ամսին առաջատար 10 կայքերի այցելությունների ընդհանուր թիվը կազմել է 4 005 614 կամ ընդհանուր այցելությունների 39.29%-ը, ապրիլին` 3 993 021 (38.78%), մայիսին` 4 624 091 (45.26%): Առաջատար 100 կայքերի համար պատկերը հետևյալն է. մարտ` 8 116 815 (79.61%), ապրիլ` 8 122 969 (78.88%), մայիս` 8 954 649 (87.65%):

Beeline և Vivacell-MTS առաջատար կայքեր

Հատուկ «Ինտերնետը Հայաստանում» զեկույցի համար «ԱրմենՏել» (Beeline) ընկերությունն անց է կացրել հարցում, որին մասնակցել է Hi-Line լայնաշերտ ինտերնետ ծառայության մոտ 200 հաճախորդ: Հարցման մասնակիցների կրթությունը. Բարձրագույն` 64%, միջին մասնագիտական (քոլեջ)` 16%, դպրոցական` 20%: Մասնակիցների տարիքը. Մինչև 16` 9%, 17-25` 43%, 26-35` 31.9%, 36-50` 11%, 51+` 5%:

Հարց. Ի՞նչ տեսակի կայքեր եք այցելում (ընտրել երկու տարբերակ): Տարբերակներ. սոցիալական ցանցեր, էլեկտրոնային փոստ, ժամանցային, տեղեկատվական, վիդեո և աուդիո կայքեր:

Հարցվածների 73.8%-ը պարբերաբար այցելում է սոցիալական ցանցեր, 50.6%-ը` տեղեկատվական կայքեր: 39.5%-ն ինտերնետն օգտագործում է նամակագրության համար: Ժամանցային կայքերն են այցելում հարցվածների 20.3%-ը, իսկ 15.7%-ն ինտերնետի միջոցով տեսանյութեր են դիտում:

Հարցման արդյունքներն ըստ կրթական մակարդակի

Դպրոցականաններ. սոցիալական ցանցեր` 85.2%, ժամանցային` 37.0%, տեղեկատվական` 37.0%, վիդեո և աուդիո` 14.8%, նամակագրություն` 25.9%: Միջին մասնագիտական. սոցիալական ցանցեր` 74.3%, տեղեկատվական` 45.7%, վիդեո և աուդիո` 28.6%, նամակագրություն` 22.8%, ժամանցային` 28.6%: Բարձրագույն. սոցիալական ցանցեր` 70.9%, ժամանցային` 13.6%, տեղեկատվական` 55.4%, վիդեո և աուդիո` 11.8%, նամակագրություն` 48.2%:

Հարցման արդյունքներն ըստ տարիքի

Մինչև 16. սոցիալական ցանցեր` 88.8%, ժամանցային` 33.3%, տեղեկատվական` 38.8%, վիդեո և աուդիո` 16.6%, նամակագրություն` 22.2%: 17-25. սոցիալական ցանցեր` 69.4%, ժամանցային` 19.4%, տեղեկատվական` 47.2%, վիդեո և աուդիո` 20.8%, նամակագրություն` 43%: 26-35. սոցիալական ցանցեր` 63.6%, ժամանցային` 12.7%, տեղեկատվական` 65.4%, վիդեո և աուդիո` 14.5%, նամակագրություն` 43.6%: 36-50. սոցիալական ցանցեր` 94.7%, ժամանցային` 31.6%, տեղեկատվական` 31.6%, վիդեո և աուդիո` 5.3%, նամակագրություն` 36.8%: 51-ից բարձր. սոցիալական ցանցեր` 100%, ժամանցային` 25%, տեղեկատվական` 50%, վիդեո և աուդիո` 0%, նամակագրություն` 25%:

Հարց. Ի՞նչ կայքեր եք առաջին հերթին այցելում (ընտրել երեք տարբերակ):

Պատկերը հետևյալն է. Odnoklassniki.ru` 56.4%, Google` 45.93%, Facebook` 35.47%, Youtube` 35.47%, Mail.ru 25.58%: Ինչ վերաբերում է հայկական կայքերին, ապա հարցվածները հիմնականում այցելում են լրատվական կայքեր. News.am` 15.7%, Tert.am 7.56%, Armsport.am` 5.23% և A1plus.am` 3.49%:

Հայաստանի առաջատար բջջային օպերատոր Vivacell-MTS-ի կողմից մեզ տրամադրված տվյալների համաձայն` ընկերության հաճախորդների կողմից ամենաշատ այցելվող 20 կայքերի ցուցակը հետևյալն է` 1. Odnoklassniki.ru, 2. Mail.ru, 3. Youtube.com, 4. Yandex.ru, 5. Google.com, 6. Facebook.com, 7. Druzja.am, 8. Tegos.ru, 9. Rambler.ru, 10. Vkontakte.ru, 11. Google.ru, 12. Google.am, 13. Spaces.ru, 14. Yandex.net, 15. Zaycev.net, 16. Hayland.am, 17. BBC.co.uk, 18. Fank.ru, 19. Playfon.ru, 20. Yahoo.com:

Ամենաշատ այցելվող 20 կայքերի ցուցակում ներկայացված է 5 սոցիալական ցանց (Odnoklassniki.ru, Facebook.com, Vkontakte.ru, Druzja.am, Hayland.am): 4 (7 կայք` Google-ը ներկայացված է 3, իսկ Yandex-ը` 2 կայքով) որոնողական համակարգ (Google, Yandex, Rambler, Yahoo): Էլեկտրոնային նամակագրության 5 համակարգ (Gmail / mail.google.com /, Yandex, Rambler, Mail.ru, Yahoo): 2 մեդիա պորտալ (Youtube.com, Zaycev.net): 4 բջջային պորտալ (Tagos.ru, Spaces.ru, Fank.ru, Playfon.ru) և մեկ լրատվական կայք (bbc.co.uk):

Իհարկե, Beeline-ի և Vivacell-MTS-ի կողմից ներկայացված տվյալները Հայաստանի ինտերնետ օգտագործողների նախընտրությունների վերջնական պատկերը ցույց տալու համար բավական չեն, սակայն որոշակի հետևությունների հնարավորություն տալիս են:

Նախ նշենք, որ Beeline-ի ցուցակում ներկայացված հայկական կայքերի դասավորվածությունը գրեթե ամբողջությամբ համընկնում է Circle.am-ում այս տարվա մայիսին գրանցված հայաստանյան այցելությունների արդյունքում ստացված պատկերի հետ: Կարծում ենք, որ չնայած հարցման մասնակիցների ոչ մեծ քանակին` մոտ 200, Beeline-ի հարցման արդյունքում բավական հավաստի տվյալներ են ստացվել:

Vivacell-MTS-ի առաջատար 20 կայքերի ցուցակում ակնհայտորեն երևում է և’ օպերացիոն համակարգերով (սմարթֆոններ և համակարգիչներ, զննման ամբողջական հնարավորություն), և’ բջջային հարթակներով (սահմանափակ հնարավորություններով զննում) օգտվողների «հետքը»: Vivacell-MTS-ի առաջատար 20 կայքերի ցուցակում ներկայացված է Circle.am-ում գրանցված միայն երկու կայք` Druzja.am և Hayland.am: Մայիս ամսվա հայաստանյան այցելությունների առաջատար կայքերի ցուցակում Hayland.am-ը (169 487 այցելություն) զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը, իսկ Druzja.am-ը (128 607 այցելություն)` 15-րդ: Circle.am-ի հայաստանյան այցելությունների առավել թիվ ունեցող կայքերի մեծամասնության բացակայությունը Vivacell-MTS-ի առաջատար կայքերի ցուցակից բացատրվում է 2 հիմնական գործոններով` կայքերի մեծամասնության մոտ բջջային հարթակների համար նախատեսված հատուկ տարբերակների բացակայությամբ և բջջային հարթակների մեծամասնության կողմից հայերենը չճանաչելով:

ԱՌԱՋԱՏԱՐ ՊՐՈՎԱՅԴԵՐՆԵՐ

Պրովայդերների ցուցանիշները հաշվարկվում են հայաստանյան պրովայդերների և սեփական IP հասցեներ ունեցող այլ կազմակերպությունների IP-ներից Circle.am-ում գրանցված կայքեր կատարված այցելությունների հիման վրա: Հայաստանյան IP հասցեների բազան մշտապես թարմացվում է, ինչի արդյունքում ավելացված նոր IP հասցեներն անմիջապես ընդգրկվում են մեր տվյալների բազա:

Ինչպես և նախկինում, առաջատար պրովայդերների ցուցակը գլխավորում է Beeline-ը: 2011թ.-ի ընթացքում առաջատարին հաջողվել է պահպանել դեռևս անցած ձմռան ընթացքում արձանագրված աճի բավական զգալի տեմպը: Գարնան ընթացքում Beeline-ի մասնաբաժինն աճել է 2.16 տոկոսային կետով: Մարտ` 45% (+0.86 տոկ. կետ), ապրիլ` 46.15% (+1.15 տոկ. կետ), մայիս` 46.3% (+0.15 տոկ. կետ):

Անցյալ տարվա մայիս ամսվա տվյալների համեմատ Beeline-ի ցուցանիշն աճել է 5.44 տոկոսային կետով կամ 13.31%-ով: 2010թ.-ի մայիս ամսին Beeline-ի IP հասցեներից Circle.am-ում գրանցված կայքեր կատարվել է 1 710 197 այցելություն, 2011թ.-ի մայիս ամսվա արդյունքներով սույն թիվն արդեն կազմում է 4 729 848: Անցած տասներկու ամիսների ընթացքում արձանագրվել է այցելությունների թվի 176.57%-ոց աճ:

3G ցանցի ընդլայնումը, Hi-Line լայնաշերտ ինտերնետի ծառայության շրջանակում արագությունների ավելացումն ու նոր սակագնային փաթեթների ներդրումը, նաև օպտիկամանրաթելային ցանցի միջոցով գերարագ ինտերնետ և այլ ծառայություններ մատուցելու մոտակա ծրագրերը մեզ թույլ են տալիս եզրակացնելու, որ առաջիկայում Beeline-ը հաջողությամբ կպահպանի ոլորտի բացարձակ առաջատարի դիրքը:

Orange-ը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Մարտ-մայիս ամիսների ընթացքում օպերատորի մասնաբաժինը նվազել է 0.9 տոկոսային կետով: Մարտ` 17.93% (-0.65 տոկ. կետ), ապրիլ` 17.59% (-0.34 տոկ. կետ), մայիս` 17.68% (+0.09 տոկ. կետ): Անցյալ տարվա մայիս ամսվա համեմատ Orange-ի ցուցանիշն աճել է 5.68 տոկոսային կետով կամ 47.33%-ով: 2010թ.-ի մայիսին Orange-ի IP հասցեներից Circle.am-ում գրանցվել է 502 260 այցելություն: Մեկ տարի անց սույն ցուցանիշը կազմում է 1 806 128 (+259.6%):

2010թ.-ի փետրվարից (առաջին զեկույցի հրապարակում) մինչ 2011 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում առաջին անգամ գրանցվել է Orange-ի մասնաբաժնի անկում: Գարնան վերջին ինտերնետային փաթեթների արագությունների ու ծավալների զգալի ավելացումը երրորդ օպերատորին պետք է որ օգտնի վերականգնել նախկին դիրքերը:

Երրորդ հորիզոնականում առաջատար բջջային օպերատոր Vivacell-MTS-ն է: Գարնան ընթացքում Vivacell-MTS-ի մասնաբաժինը նվազել է 0.5 տոկոսային կետով: Մարտ` 8.72% (-0.38 տոկ. կետ), ապրիլ` 8.65% (-0.07 տոկ. կետ), մայիս` 8.6% (-0.05 տոկ. կետ): Անցյալ տարվա մայիս ամսվա համեմատ օպերատորի ցուցանիշը նվազել է 2.55 տոկոսային կետով կամ 22.87%-ով: 2010թ.-ի մայիս ամսին Vivacell-MTS-ից Circle.am-ում գրանցվել է 466 684 այցելություն. տասներկու ամիս անց սույն ցուցանիշը կազմել է 878 546 (+ 88.25%):

Vivacell-MTS-ը, չնայած մասնաբաժնի շարունակական նվազմանը, մնում է Հայաստանի բջջային ինտերնետի շուկայի հիմնական խաղացող: Բջջային ինտերնետի տրամադրման նորագույն տեխնիկական միջոցների ներդրումը, որի հետևանքով ընկերությունը հնարավորություն ունի աննախադեպ բարձր արագությամբ ինտերնետ տրամադրել հաճախորդներին, նաև հունիս ամսից բջջային ինտերնետի փաթեթների նվազագույն արագության բարձրացումը մինչև 512 կբ/վ առաջատար օպերատորին հնարավորություն կտան զգալիորեն ավելացնելու աճի տեմպերը:

Չորրորդ հորիզոնականում է Ucom-ը: Գարնան երեք ամիսների ընթացքում Ucom-ի մասնաբաժինն աճել է 1.89 տոկոսային կետով: Մարտ` 7.17% (+0.86 տոկ. կետ), ապրիլ` 7.64% (+0.47 տոկ. կետ), մայիս` 8.2% (+0.56 տոկ. կետ): 2010թ.-ի մայիսի համեմատ պրովայդերի ցուցանիշն աճել է 5.41 տոկոսային կետով կամ 193.9%-ով: Անցյալ տարվա մայիսին Ucom-ի IP հասցեներից Circle.am-ում գրանցվել է 116 776 այցելություն: Մեկ տարի անց սույն ցուցանիշը կազմում է 837 684 (+617.3%):

Ինչպես տեսնում ենք Ucom-ին հաջողվում է պահպանել աճի սրընթաց տեմպերը: Հաշվի առնելով աշխարհագրական ընդլայնման անընդհատ գործընթացը, ֆիքսված հեռախոսակապի ծառայության գործարկումը և գնային նոր առաջարկները` կարելի է համոզված պնդել, որ առաջիկա ամիսներին Ucom-ը մասնաբաժինը նոր բարձունքների կհասնի:

ADC-ն զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը: Գարնան ընթացքում ADC-ի մասնաբաժինը նվազել է 0.73 տոկոսային կետով: Մարտ` 5.06% (-0.26 տոկ. կետ), ապրիլ` 4.72% (-0.34 տոկ. կետ), մայիս` 4.59% (-0.13 տոկ. կետ): Անցյալ տարվա մայիս ամսվա համեմատ պրովայդերի ցուցանիշը նվազել է 3.15 տոկոսային կետով կամ 40.7%-ով: 2010թ.-ի մայիս ամսին ADC-ից Circle.am-ում գրանցվել է 323 958 այցելություն. տասներկու ամիս անց սույն ցուցանիշը կազմել է 468 899 (+ 44.74%):

6-րդ հորիզոնականում է Arminco-ն: Մարտ-մայիս ամիսների ընթացքում պրովայդերի մասնաբաժինը նվազել է 1.64 տոկոսային կետով: Մարտ` 3.95% (-1.11 տոկ. կետ), ապրիլ` 3.59% (-0.36 տոկ. կետ), մայիս` 3.42% (-0.17 տոկ. կետ): 2010թ.-ի մայիսի համեմատ պրովայդերի ցուցանիշը նվազել է 2.88 տոկոսային կետով կամ 45.7%-ով: Անցյալ տարվա մայիսին Arminco-ի IP հասցեներից Circle.am-ում գրանցվել է 263 687 այցելություն: Մեկ տարի անց սույն ցուցանիշը կազմում է 349 375 (+32.5%):

7-րդ հորիզոնականն է պահպանել Cornet-AM-ը: Գարնան ընթացքում ընկերության մասնաբաժինը նվազել է 0.44 տոկոսային կետով: Մարտ` 2.6% (-0.05 տոկ. կետ), ապրիլ` 2.45% (-0.15 տոկ. կետ), մայիս` 2.21% (-0.24 տոկ. կետ): Անցյալ տարվա մայիս ամսվա համեմատ պրովայդերի ցուցանիշը նվազել է 2.39 տոկոսային կետով կամ 51.9%-ով: 2010թ.-ի մայիս ամսին Cornet-AM-ից Circle.am-ում գրանցվել է 192 533 այցելություն. տասներկու ամիս անց սույն ցուցանիշը կազմել է 225 766 (+ 17.26%):

iCON-ը զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը: Մարտ` 2.28% (-0.05 տոկ. կետ), ապրիլ` 2.08% (-0.2 տոկ. կետ), մայիս` 1.93% (-0.15 տոկ. կետ): 2011թ.-ի գարնան ընթացքում iCON-ի մասնաբաժինը նվազել է 0.4 տոկոսային կետով: 2010թ.-ի մայիս ամսվա համեմատ iCON-ի ցուցանիշը նվազել է 2.16 տոկոսային կետով կամ 52.8%-ով: Անցյալ տարվա մայիս ամսին iCON-ի IP հասցեներից Circle.am-ում գրանցվել է 171 187 այցելություն: Մեկ տարի անց սույն ցուցանիշը կազմում է 197 162 (+15.17%):

Իններորդ հորիզոնականում է GNC-Alpha-ն: Գարնան ընթացքում պրովայդերի ցուցանիշն աճել է 0.2 տոկոսային կետով: Մարտ` 1.09% (-0.01 տոկ. կետ), ապրիլ` 1.18% (+0.09 տոկ. կետ), մայիս` 1.3% (+0.12 տոկ. կետ):

Կարճ ընդմիջումից հետո (2010-2011թթ, ձմեռ) առաջատար պրովայդերների տասնյակ է վերադարձել Web ընկերությունը: Այս ընկերությունը ցուցակից դուրս է մղել Bionet-ին: Web-ի ցուցանիշները հետևյալն են` մարտ` 0.94%, ապրիլ` 0.88% (-0.06 տոկ. կետ), մայիս` 0.87% (-0.01 տոկ. կետ): 2010թ.-ի մայիս ամսվա համեմատ Web-ի ցուցանիշները նվազել են 0.62 տոկոսային կետով կամ 41.6%-ով: 2010թ.-ի մայիս ամսին Web-ի IP հասցեներից Circle.am-ում արձանագրվել է 62 364 այցելություն, իսկ 2011թ.-ի մայիսին` 88 876 (+42.51%):

Տարեկան միտումներ

2011թ.-ի մայիս ամսվա դրությամբ առաջատար 10 պրովայդերներին բաժին է ընկնում Circle.am-ում գրանցված հայաստանյան այցելությունների 95.1%-ը (ապրիլ` 94.93%, մարտ` 94.74%): 2010թ.-ի մայիսի համեմատ ցուցանիշն աճել է 2.69 տոկոսային կետով: Մայիսի դրությամբ առաջին 3 պրովայդերներին բաժին է ընկնում այցելությունների 72.58%-ը (2010թ. մայիս` 64.01%, + 8.57 տոկ. կետ), իսկ առաջատար 5 պրովայդերներին` 85.37% (2010թ. մայիս` 78.05%, + 7.32 տոկ. կետ):

2010թ. մայիս – 2011թ. մայիս ժամանակահատվածում մասնաբաժնի 5 տոկոսային կետից ավել աճ են արձանագրել Beeline-ը, Orange-ը և Ucom-ը` լավագույն արդյունքը` 5.68 տոկ. կետ` Orange: Այցելությունների և մասնաբաժնի աճի տեմպերով անվիճելի առաջատար է Ucom-ը` մասնաբաժին` + 193.9%, այցելությունների քանակ` +617.35%: Այցելությունների քանակի ամենամեծ աճն արձանագրել է Beeline-ը` + 3 019 651: Մասնաբաժնի ամենամեծ նվազումը գրանցվել է ADC-ի մոտ` -3.15 տոկ. կետ: 2 տոկոսային կետից ավելի նվազում է գրանցվել Arminco, Cornet-AM և iCON պրովայդերների մոտ: Նշենք նաև, որ այցելությունների քանակի աճ գրանցվել է բոլոր պրովայդերների մոտ:

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Բրաուզերներ

Բրաուզերների բաշխվածությունն` ըստ գարնան ընթացքում Circle.am-ում գրանցված բոլոր (գլոբալ) այցելությունների, հետևյալն է` 1. Chrome – 38.5% (+7.9 տոկ. կետ / ձմռան համեմատ), 2. Firefox 27.9% (-2.80 տոկ. կետ), 3. Internet Explorer – 19.5% (-3.50 տոկ. կետ), 4. Opera – 11.1% (-1.70 տոկ. կետ), 5. Safari – 0.5% (+0.10 տոկ. կետ) և այլ բրաուզերներ` 0.70%:

Google Chrome-ի առավելությունն ավելի զգալի է դառնում, երբ հաշվի ենք առնում միայն գարնան ընթացքում գրանցված հայաստանյան այցելությունները` 1. Chrome – 47.9% (+9.00 տոկ. կետ / ձմռան համեմատ), 2. Firefox – 30.0% (-4.60 տոկ. կետ), 3. Internet Explorer – 12.5% (-2.90 տոկ. կետ), 4. Opera – 8.9% (-1.70 տոկ. կետ), 5. Safari – 0.4% (+0.20 տոկ. կետ) և այլ բրաուզերներ` 0.30%:

Ինչպես տեսնում ենք` դեռևս ձմռան ընթացքում երևան եկած Google Chrome-ի սրընթաց վերելքը նույն տեմպերով շարունակվել է նաև գարնանը: Chrome-ը դարձել է առաջատար և’ գլոբալ, և’ հայաստանյան սանդղակներում: Հայաստանյան այցելությունների սանդղակում Chrome-ի առավելությունն ավելի զգալի է: Հատկանշական է, որ Firefox-ի ցուցանիշները (գլոբալ և հայաստանյան) գտնվում են միևնույն մակարդակի վրա, իսկ Internet Explorer-ը հայաստանյան այցելուների կողմից շատ ավելի քիչ է գործածվում, քան արտասահմանյան: Նշենք նաև, որ աճել են նաև Safari-ի ցուցանիշները:

Հոսթինգ և դոմեններ

2011թ.-ի մայիսի վերջի դրությամբ Circle.am-ում գրանցված կայքերի 18%-ը տեղեկայված է եղել Հայաստանում և 82%-ը` արտասահմանում: Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանում տեղակայված կայքերի մասնաբաժինը նվազել է 4 տոկոսային կետով:  2011թ.-ի փետրվարի վերջի տվյալների հետ համեմատությունը ցույց է տալիս, որ վերջին մեկ տարվա ընթացքում հայաստանյան հոսթինգի մասնաբաժնի կրճատման շարունակական միտումը 2011թ.-ի գարնան ընթացքում կանգ է առել:

Circle.am-ում գրանցված կայքերի դոմենների բաշխվածությունը 2011թ.-ի մայիսի վերջի դրությամբ հետևյալն է` .am – 50%, .com – 32%, .ru – 6% և այլ դոմեններ – 12%: 2011թ.-ի փետրվարի տվյալների համեմատ արձանագրված միակ փոփոխությունը .ru դոմենային տիրույթում գտնվող կայքերի մասնաբաժնի նվազումն է` 1 տոկոսային կետով: Ինչպես տեսնում ենք` անցած տարվա ընթացքում նկատվող .am դոմենային տիրույթում գտնվող կայքերի մասնաբաժնի կրճատման միտումը դոմենների մասով նույնպես կանգ է առել:

Մոնիտորների կետային չափորոշիչներ

Circle.am-ում գրանցված կայքերի այցելուների մոնիտորների կետային չափորոշումները գարնան ընթացքում (screen resolution, px) բաշխվել են հետևյալ կերպ.

1024×768` 20.00% (ձմռան նկատմամբ` -1 տոկոսային կետ), 1280×1024` 15% (-1 տոկ. կետ), 1366×768` 12% (+1 տոկ. կետ), 1440×900` 11% (0 տոկ. կետ), 1280×800` 9% (-2 տոկ. կետ), 1680×1050` 4% (0 տոկ. կետ), 1600×900` 4.00% (+1 տոկ. կետ), 1152×864` 3% (0 տոկ. կետ), 1920×1080` 3.00% (+1 տոկ. կետ), 1360×768` 3.00%  (+1 տոկ. կետ), 1024×600 2% (0 տոկ. կետ), 1280×768 2% (0 տոկ. կետ), 1280×960 2% (+1 տոկ. կետ), 1280×720 1% (0 տոկ. կետ), 800×600 1% (0 տոկ. կետ):

Մնացած 8%-ը բաժին է ընկնում կետային փոքր չափորոշումներ ունեցող սարքավորումներին` հիմնականում բջջային հեռախոսներին:

Մոնիտորների գունային չափորոշիչներ

2011թ.-ի մարտ-մայիս ամիսների ընթացքում Circle.am-ում գրանցված կայքերի այցելուների մոնիտորների գունային չափորոշիչները բաշխվել են հետևյալ կերպ` 32 bit` 67%, 24 bit` 29%, 16 bit` 2%, այլ` 2%:

Զեկույցի հետագա զարգացման և կատարելագործման համար պատրաստ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Հարցեր կամ առաջարկներ ունենալու դեպքում խնդրում ենք գրել report@b24.am էլ. փոստի հասցեին: Զեկույցի հետ կապված քննարկումներին մասնակցելու կամ մեկնաբանություններ անելու համար կարող եք այցելել http://www.b24.am/report:

Զեկույցում ներկայացված տվյալների տրամադրման համար շնորհակալություն ենք հայտնում  «ԱրմենՏել» (Beeline) և «Ղ-Տելեկոմ» (Vivacell-MTS) ընկերություններին:

Աղբյուր՝  http://www.b24.am

http://circle.am/

«Օրը փոխվում է Orange-ի հետ» – նոր ստորագրություն
Այսօր Orange Armenia-ն ներկայացրեց ընկերության գործունեության առաջիկա  տարիների փիլիսոփայությունը և նոր ստորագրությունը` «օրը փոխվում է  Orange-ի հետ»: Այսպիսով Orange Հայաստանը միանում է աշխարհի բազմաթիվ  երկրներում գործող քույր ընկերություններին, որով արտահայտում է Orange-ի  խոստումը ժողովրդականացնել հեռահաղորդակցության ժամանակակից միջոցները,  հեշտացնել մարդկանց կյանքը և մատուցել բարձրորակ ու նորարար  ծառայություններ:

«Օրը փոխվում է Orange-ի հետ». Ընկերությունը ներկայացրեց իր նոր ստորագրությունը

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ  փոխվում է այն դերը, որ խաղում է շարժական կապի օպերատորը  հասարակությունում: Այսօրվա աշխարհը, որն ավելի ու ավելի «թվային» է  դառնում, երբ բիզնեսի ու անձնական կյանքի կազմակերպման անփոխարինելի մասն  են դառնում հեռահաղորդակցության միջոցները, Orange-ը ցանկանում է լինել և  անել ավելին իր բաժանորդների համար. ուղեկցել իր բաժանորդներին թվային  աշխարհում, դառնալ նրանց աջակիցն ու օգնականը արագորեն զարգացող  հեռահաղորդակցության աշխարհում: Այս մասին նշվում է ընկերության տարածած  հաղորդագրության մեջ:

«Այսօր մենք մեր բաժանորդների ամենօրյա կյանքի  անբաժան մասն ենք կազմում: Սա մեծ պատասխանատվություն է և միաժամանակ մեծ  ոգևորություն, քանի որ կարող ենք մասնակցել և դեպի լավը փոխել նրանց առօրյա  կյանքը: Այսօր մարդիկ վայրկենաբար փոխանակում են իրենց նորությունները,  նկարները, կարդում և դիտում են վերջին լուրերը, տեղեկանում են հեռվում  գտնվող ընտանիքի անդամներից, շփվում են սոցիալական ցանցերում,  հեռուստացույց են դիտում փողոցում քայլելիս, ու մենք երջանիկ ենք տալ նրանց  այդ հնարավորությունները մեր ցանցի, գիտելիքների, փորձի ու աշխատանքի  շնորհիվ: Փոփոխություն բերել մեր բաժանորդների կյանքում, նույնիսկ այնտեղ,  որտեղ նրանք չէին ակնկալում. սա է մեր բոլոր աշխատակիցների ամենօրյա  աշխատանքը», ասում է Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

Orange-ը  Հայաստանում իր գործունեության կարճ ժամանակահատվածում արդեն կարողացել է  շոշափելի փոփոխություններ իրականացնել կամ դրանց կատալիզատորը դառնալ:  2009թ.-ի համեմատ ընդամենը մեկ ու կես տարում լայնաշերտ ինտերնետի  բաժանորդների քանակն աճել է ավելի քան 2 անգամ: Orange-ի 3G+ ցանցը ծածկում  է Հայաստանի բնակչության 96%-ը, որի շնորհիվ երկրի բազմաթիվ հեռավոր  բնակավայրեր առաջին անգամ մուտք ունեցան դեպի լայնաշերտ ինտերնետ: Orange-ը  նաև բերեց եվրոպական օպերատորի մշակույթը կորպորատիվ հովանավորության ու  բարեգործության ոլորտ` կարևոր դեր ստանձնելով բաժանորդների ժամանցի,  կրթության, ինտերնետի օգտագործման և այլ հարցերում: Միաժամանակ  ընկերությունն իր բազմաթիվ նախագծերի շնորհիվ խրախուսել և շարունակելու է  խրախուսել ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտի շնորհալի երիտասարդներին` նրանց  բոլորին տալով ինքնադրսևորվելու և ստեղծագործելու հնարավորություններ:

«Օրը  փոխվում է Orange-ի հետ» կարգախոսը շեշտում է այն բոլոր փոքր ու մեծ  առևտրային կամ կորպորատիվ նախաձեռնությունները, որոնք փոխում են  բաժանորդների կյանքը յուրաքանչյուր օր:

«Մեր նոր ստորագրությունը  նաև աշխարհայացք է և խոստում. սա խոստում է լինել բաժանորդի կողքին ամեն օր  և ամենուր: Այն ծառայությունները, որ մենք մշակել ենք և նրանք, որ դեռ  մշակելու ենք, միշտ մտածված են լինելու հեշտացնել, պարզեցնել ու  գեղեցկացնել բաժանորդների կյանքը, լինի դա սիրելիի հետ շփվելը, թե կինո  գնալը: Մեր նպատակն է դառնալ բաժանորդների ուղեկիցը թվային աշխարհում»,  նշում է Orange-ի մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Աղբյուրը` 1in.am

Orange-ն ավելացնում է գերարագ ինտերնետի ծավալն ու կապի արագությունը
Այսօր Orange-ը ներկայացրեց Orange Ինտերնետի նորացված սակագնային պլաններ: Կատարված փոփոխությունները վերաբերում են ինչպես սակագնային պլաններում ներառված գերարագ ինտերնետի փաթեթների ծավալին, այնպես էլ անսահմանափակ ինտերնետի արագությանը: Ըստ այդմ՝ Ինտերնետ Հիմայի և MyFi-ի բոլոր սակագնային պլաններում ավելացվել է համաչափորեն աճող 1-ից մինչև 4ԳԲ գերարագ ինտերնետի ծավալ, ինչի արդյունքում հունիսի 1-ից 6,000 դրամ ամսական վճարով սակագնային պլանի բաժանորդները կստանան 2 գիգաբայթ գերարագ ինտերնետ (+1ԳԲ), 9,000-ինը` 6 գիգաբայթ (+2 ԳԲ), 11,000-ինը` 11 գիգաբայթ (+3 ԳԲ), իսկ 20,000 դրամ սակագնային պլանի բաժանորդները` 24 գիգաբայթ (+4 ԳԲ):

Orange-ն ավելացնում է գերարագ ինտերնետի ծավալն ու կապի արագությունը

Orange-ը 50-ից 100%-ով ավելացրել է նաև անսահմանափակ ինտերնետի արագությունը: Հունիսի 1-ից 6,000 դրամ սակագնային պլանի բաժանորդները գերարագ ինտերնետի ծավալը սպառելուց հետո նախկին 128Կբ/վ արագության փոխարեն ինտերնետից կօգտվեն կրկնակի բարձր` 256Կբ/վ արագությամբ: Մյուս սակագնային պլանների համար անսահմանափակ ինտերնետի արագությունը բարձրացվել է 50%-ով և նախկին  256Կբ/վ-ի փոխարեն այժմ կլինի 384Կբ/վ: Ընդ որում, կրկնապատկվել է վերբեռնման արագությունը բոլոր սակագնային պլանների համար:

Orange-ը հատուկ նորություն ունի այն բաժանորդների համար, ովքեր ընկերության ինտերնետի ծառայություններից օգտվում են 12 ամիս և ավելի: Այսուհետ հասնելով 12-րդ ամսին` բաժանորդներն ավտոմատ կերպով կսկսեն ստանալ ամսական հավելյալ մեկ գիգաբայթ գերարագ ինտերնետ:

Orange Ինտերնետի բոլոր բաժանորդներն այսուհետ կարող են գիշերային ժամերին`ժամը 2-ից մինչև 8-ը, օգտվել գերարագ ինտերնետից անվճար` իրենց Ինտերնետ Հիմա մոդեմից, MyFi-ից կամ Flybox-ից ուղարկելով NI բանալի բառը 111 համարին:

Աղբյուր՝ http://pcnews.am

Orange-ն ավելացրել է Internet Hima և MyFi անսահմանափակ ինտերնետի արագությունը
Այսօր Orange-ը ներկայացրել է Orange Ինտերնետի նորացված սակագնային  պլանները։

Հունիսի 1-ից Ինտերնետ Հիմա և MyFi սակագնային պլանների  բաժանորդները 6000 դրամի ամսական վճարով կստանան 2 GB գերարագ ինտերնետ  (+1GB), 9000-ի վճարով ՝ 6GB (+2GB), 11,000-ի՝ 11GB (+3GB), իսկ 20,000-ի  վճարով ՝ 24GB (+4GB)։Orange-ը 50-ից 100%-ով ավելացրել է նաև ավելացրել է  անսահմանափակ ինտերնետի արագությունը։ Հունիսի 1-ից

Orange-ն ավելացրել է Internet Hima և MyFi անսահմանափակ ինտերնետի արագությունը

6000 դրամ սակագնային  պլանների բաժանորդները գերարագ ինտերնետի ծավալը սպառելուց հետո նախկին  128Կբ/վ արագության փոխարեն կստանան 256Կբ/վ, նախկին 256Կբ/վ-ի փոխարեն՝  384 Կբ/վ։ Կրնկնապատկվել է նաև բեռնման արագությունը բոլոր սակագնային  պլանների համար։

Այն բաժանորդները, որոնք օգտվում են Orange  Ինտերնետից 12 ամիս և ավելի ավտոմատ կերպով կսկսեն ստանալ ամսական հավելյալ  1 GB գերարագ ինտերնետ։

«Կարծում ենք՝ հիմա ճիշտ պահն է մեր  բաժանորդներին առաջարկել նոր և թարմացված սակագնային պլաններ։ Մենք  ցանկանում ենք, որ մեր հին և նոր բաժանորդները կարողանան հնարավորինս  վայելել շարժական ինտերնետի առավելությունները և զգան իրենց ավելի  ազատ»,-ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան։

Բացի  դրանից Orange Ինտերնետի բոլոր բաժանորդները գիշերային ժամերին՝ 2-ից մինչը  առավոտյան 8-ը կարող են օգտվել գերարագ ինտերնետից անվճար՝ ուղարկելով  իրենց մոդեմից NI բանալի բառը 111 համարին։

Նյութը` PanArmenia.net-ի

Մայիսի 28-ին Orange-ի բաժանորդները միջազգային ձայնային հաղորդագրություն կուղարկեն մեկ դրամով
Մայիսի 28-ին` Առաջին Հանրապետության օրը, Orange-ն իր բաժանորդներին հիանալի հնարավորություն է տալիս արտերկրում բնակվող հայրենակիցներին բարևներ և շնորհավորանքներ ուղարկել: Այդ օրը ձայնային ծառայությունների յուրաքանչյուր բաժանորդի կողմից աշխարհի ցանկացած ուղղությամբ ուղարկված առաջին 100 հաղորդագրությունները կարժենան ընդամենը մեկ դրամ:

Մայիսի 28-ին Orange-ի բաժանորդները միջազգային ձայնային հաղորդագրություն կուղարկեն մեկ դրամով

Ծառայությունից կարող են օգտվել Orange-ի բոլոր ձայնային ծառայությունների բաժանորդները, ովքեր մայիսի 28-ին ռոմինգում չեն գտնվի:

Աղբյուր՝ www.panarmenian.net

Orange-ի բաժանորդներից մեկը կուղևորվի Կաննի կինոփառատոն` որպես պատվավոր հյուր
Այսօր Orange-ը հայտարարեց Orange Կինո ծառայության սիրահարներին ուղղված առաջարկի մասին:

Orange-ի ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդները, այսօրվանից  մինչեւ մայիսի 8-ը օգտվելով Orange Կինո ծառայությունից, կստանան  հնարավորություն ձեռք բերել Կաննի միջազգային կինոփառատոնին որպես պատվավոր  հյուր մասնակցելու ուղեգիր:

Orange-ի բաժանորդներից մեկը կուղևորվի Կաննի կինոփառատոն` որպես պատվավոր հյուր

«Ավելի քան 10 տարի Orange-ը Կաննի միջազգային կինոփառատոնի պաշտոնական  գործընկերներից է, եւ այս ավանդական գործընկերության շնորհիվ Orange  Արմենիան հնարավորություն ունի իր բաժանորդներից մեկի համար անմոռանալի  դարձնել Կաննի 64-րդ փառատոնը: Հայաստանում մենք երկու ամիս առաջ  մեկնարկեցինք Orange Կինո ծառայությունը, որի նպատակն է աշխուժացնել կինոյի  նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում եւ խրախուսել կինոմաններին: Հենց  մեր այս բաժանորդներն էլ, ովքեր հաճախ են այցելում կինո,  կստանան  հնարավորություն` դառնալ Կաննի աստղերից», – ասաց Orange-ի գլխավոր տնօրեն  Բրունո Դյութուան:

Ցանկալի ուղեգիրը ձեռք բերելու համար անհրաժեշտ է օգտվել Orange Կինո  ծառայությունից ապրիլի 26-ից մինչեւ մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում,  Orange համարից ուղարկելով “kino” բառը 5555 կարճ համարին: Տոմսի հետեւում  նշված համապատասխան դաշտում լրացնելով պահանջվող տվյալները` բաժանորդները  պետք է կտրեն տոմսի ստորին` լրացված հատվածը եւ այն գցեն «Մոսկվա» եւ  «Հոկտեմբեր» (Գյումրի) կինոթատրոններում տեղադրված Orange-ի համապատասխան  արկղերը:

Մայիսի 10-ին երկու արկղերը կբացվեն, եւ պատահական կարգով դուրս կհանվի  մեկ տոմս: Այն բաժանորդը, ում պատկանում է այդ տոմսը, կստանա Կաննի  պատվավոր հյուրի ուղեգիր 2 հոգու համար:

«Կարծում եմ` ցանկացած կինոսիրողի երազանքներից է հայտնվել Կաննի նման  հեղինակավոր միջազգային կինոփառատոնում, որտեղ իր շուրջը կլինեն  համաշխարհային կինոաստղեր` կենդանի լեգենդներ: Մեր բաժանորդին Կաննում  կընդունեն իսկական աստղի նման», – ասաց Orange-ի մարքեթինգի տնօրեն Արամ  Մկրտչյանը:

Աղբյուրը` iTel